Թուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքը

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին: Ռուսաստանի նախագահն իսկույն գործի անցավ` Թուրքիայի նախագահին հրավիրեց Մոսկվա: Լղոզվել է մինչեւ այժմ աշխարհում առկա դաշնակցային ու հակամարտային պատկերը: Ավելի շուտ սա անշրջելի գործընթաց է: Համապատասխանաբար` անշրջելի են նաեւ փոփոխությունները` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում: Իսկ հիմա հարցն այն է, թե ինչ է լինելու, երբ սիրիական եւ թուրքական բանակները դուրս գան դեմ առ դեմ: Առայժմ Ռուսաստանը հայտարարել է, որ միջնորդ է հանդես գալու Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարությունների միջեւ: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ոչ մի վատ բան չկա, եթե Սիրիան օգնություն է ստանում Ռուսաստանից: Իսկ վերջին օրերի իր քաղաքականությունը որակեց որպես փայլուն գործողություն:

 

Այս համապատկերին միանգամայն արդարացված է այն մտահոգությունը, թե ինչպես կարող են անդրադառնալ այսօրինակ փոփոխությունները Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Անհանգստանալու առիթներ արդեն շատ կան: Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահը` արդեն «միջազգայնորեն աչքից ընկած» վիճակում, մեկնեց Բաքու` մասնակցելու Թյուրքական երկրների խորհրդի նիստին: Անսպասելի ոչ մի բան դրանում չկար. Սիրիայում Թուրքիայի գործողությունները պաշտպանում էին միայն Ադրբեջանը, Պակիստանը եւ Քաթարը: Թուրքիային դատապարտել է նույնիսկ արաբական երկրների լիգան: Բաքվում նախագահ Էրդողանը բացեիբաց հայտարարեց, որ «Թուրքիան սպասում է ահաբեկչության դեմ պայքարում եղբայրական երկրների հուժկու աջակցությունը»: Սակայն թյուրքական երկրների Խորհրդի անդամների ոչ մի համատեղ հայտարարություն այդպես էլ չեղավ: Դա կարելի էր սպասել` շատ վտանգավոր խաղ էր հղացել Թուրքիան, որպեսզի այդպես հեշտությամբ կարողանա իր շուրջը համախմբել անգամ «ազգակցական» երկրներին:

 

Բայց տվյալ դեպքում մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ Ադրբեջանի նախագահն օգտվեց իրավիճակից՝ սեփական շահերն առաջ տանելու համար: Նա հիշեց իր վաղեմի թեզն առ այն, որ «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը»: Նրա խոսքով` «այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար»: Դիտորդներն իսկույն նկատեցին, որ նման քաղաքական հենքի վրա Զանգեզուրի մասին Ադրբեջանի նախագահի հիշատակումը պարզապես պատմական էքսկուրս չէ: Ըստ էության, Իլհամ Ալիեւը քաղաքական օրակարգ է վերադարձնում Զանգեզուրի հարցը: Դրա նախանշանները նկատելի էին Աշգաբադում ԱՊՀ վերջին գագաթաժողովում, որտեղ Ադրբեջանի նախագահն արծարծեց Գարեգին Նժդեհի կերպարն ու գործունեության բնույթը: Չէ որ հենց Նժդեհի անվան հետ են կապում Զանգեզուրի պահպանումը խորհրդային Հայաստանի կազմում: Ալիեւը հեռուն էր նայում: 

 

Արդեն Թյուրքական պետությունների խորհրդի նիստից հետո ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել գաղափարն առ այն, որ «Ադրբեջանը պետք է Ղարաբաղում օգտագործի Թուրքիայի կողմից ստեղծված` «հակաահաբեկչական մաքրման» նախադեպը»: Առաջ քաշվեցին առաջարկներ, թե «մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ուղղակի կօգտվի Անկարայի ստեղծած նախադեպից»: Հիշեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերը, առավել եւս` ինքնապաշտպանության իրավունքը: Բայց, որ ամենահետաքրքիրն է, բանավեճի գլխավոր թեման այն էր, թե կաջակցե՞ն արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ադրբեջանի նմանատիպ ենթադրական մտադրություններին:

 

Վերջին հանգամանքը չափազանց հետաքրքիր է, հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջերս հնչեցրած այն հայտարարության համատեքստում, թե «միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»: Դե, իհարկե, Ադրբեջանը հասկանում է, որ կարող է փորձել իր նպատակների իրականացմանը հասնել սոսկ այն ժամանակ, երբ գերտերությունները ոչ միայն կանաչ լույս կտան իրենց ծրագրերին, այլեւ «կկապեն» Հայաստանի ձեռքերը, ինչպես 2016 թվականի ապրիլին: Բոլորը հասկանում են, որ Թուրքիայի ղեկավարության ոչ մի հայտարարություն, թե աջակցում է Ադրբեջանին, չի կարող երաշխիք լինել վերջինիս ծրագրերի իրագործման համար: 

 

Ներկա պահին կարելի է արձանագրել, որ առայժմ չկան նախանշաններն այն բանի, թե ինչ-որ մեկը ցանկություն ունի Ադրբեջանին տալ Թուրքիայի «բախտը փորձելու» քարտ-բլանշ: Դրա վկայություն կարող է լինել այն, որ Բաքվում Թյուրքական պետությունների խորհրդի նիստի օրը` հոկտեմբերի 14-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Բայց ամենահետաքրքիրը հետեւյալն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՄԱԿ-ում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ եւ, նրա խոսքով, «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ ուղերձը լիովին համապատասխանում է հասարակություններին խաղաղության պատրաստելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին: Ցավոք, մյուս կողմն այդկերպ չի պատասխանել նշված հայտարարությանը: Ավելին՝ Ալիեւը շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Ես այդ կապակցությամբ հարց ունեմ. ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու կայուն կարգավորմանը եւ, մասնավորապես, ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Մինսկի խմբի ջանքերին»:

 

Տվյալ հայտարարությունն աննախադեպ է: Առաջին անգամ միակողմանի կարգով  այդպիսի բարձր միջազգային մակարդակով Ադրբեջանին մեղք է վերագրվում նրա ապակառուցողական  դիրքորոշման համար: Այլ բան չէր էլ կարելի սպասել այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է հայտնում սիրիական քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին: Բայց չլիներ անգամ այդ աջակցությունը, ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հազիվ թե փոխվեր: Եվ ոչ միայն ՆԱՏՕ-ինը: Դա տեսանելի է արդեն Մինսկի խմբի՝ տարածաշրջան ներկայիս այցից. խոսակցությունները նեղացված, հասցված են ընդհուպ մարդասիրական հարցերի մակարդակի: Ստեղծված միջազգային իրավիճակում չկա հակամարտության կարգավորման մասին լրջորեն խոսելու ոչ մի հնարավորություն:

 

Ստեղծված իրավիճակում արձագանքային էր նաեւ Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Ստեփանակերտում անցկացված՝ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային խորհրդաժողովում կամ, այլ կերպ, «Արցախի բարեկամների ֆորումում»: Այդ հայտնի գործիչն ընդամենը հերթական անգամ կրկնեց իր կարծիքը, թե «խիղճն ու արդարությունը ինքնորոշման համար ժողովրդի պայքարի կողմն է, Լեռնային Ղարաբաղի կողմը»: Եվ, որ ինքը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու ոչ մի հեռանկար չի տեսնում:

 

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳ նախարարությանը՝ Զատուլինի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով: Բայց առանց մեկնաբանությունների էլ պարզ է, որ Թուրքիայի ստեղծած՝ այլ բնակչության հետագա բնակեցմամբ «հակաահաբեկչական մաքրման» նախադեպը Ղարաբաղում օգտագործելու՝ Ադրբեջանի ցանկությունը ոչ մի կերպ չի հարաբերակցվում այն անձանց հետաքրքրությունների հետ, որոնցից ինքն այդպիսի ծրագրերի հովանավորման ակնկալիքներ ունի:

 

Ամեն դեպքում միջազգային քաղաքականության մեջ ներկա պահի՝ վերը նկարագրված հրատապ իրադարձություններից շատ դասեր կարող են քաղել բոլոր նրանք, ում հետաքրքրում է XXI դարի միջազգային հարաբերությունների տրամաբանությունը: Իրենց շահերն ու անվտանգությունը պաշտպանել ցանկացող սուբյեկտները չպետք է թույլ տան, որպեսզի իրենց խնդիրների շուրջ տեղի ունենան արտաքին գործարքներ: Նման բան թույլ տալու դեպքում նրանց արդեն ոչ ոք չի կարող օգնել:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր