Կլիմայական փոփոխություններ. Տնտեսության համար հիմնական մարտահրավերը

(Հատված Ուիլյամ Դ. Նորդհաուսի՝ 2018թ. Նոբելյան մրցանակաբաշխության ելույթից և հոդվածներից)

 

«Աստված տիեզերքի հետ զառախաղ չի խաղում», – սա էր Ալբերտ Էյնշտեյնի արձագանքը քվանտային մեխանիկային: Սակայն մարդկությունը բնական միջավայրի հետ բազմաթիվ միջամտությունների միջոցով զառախաղ է խաղում. մթնոլորտ ածխաթթու գազ արտանետելով, որը գլոբալ կլիմայի փոփոխության է հանգեցնում, օզոնի շերտը քայքայող քիմիական նյութեր ավելացնելով, հողերի օգտագործման զանգվածային փոփոխություններ առաջացնելով և իրենց կեցության բնական միջավայրում կենդանական ու բուսական շատ տեսակներ ոչնչացնելով, նույնիսկ երբ մենք լաբորատոր պայմաններում անհայտ հատկություններ ունեցող նոր օրգանիզմներ ենք ստեղծում:

 

Ավելի վաղ դարաշրջանում հասարակությունները սովորել էին իրենց տեղական միջավայրի հողային կամ ջրային ռեսուրսները կառավարել, կամ երբեմն էլ չկարողանալով սովորել՝ լավ չէին կառավարում: Այսօր, քանի որ մարդկանց գործունեությունն ավելի ու ավելի է ազդում գլոբալ գործընթացների վրա, մենք պետք է սովորենք իմաստուն օգտագործել և տնտեսապես պաշտպանել մեր ընդհանուր երկրաֆիզիկական և կենսաբանական ռեսուրսները: Այս միջամտությունները հասկանալու և վերահսկելու խնդիրը գլոբալ մասշտաբով գլոբալ «հարստություն» կառավարելն է: Գլոբալ տաքացումը ժողովուրդների առջև ծառացած ամենավիճարկելի և դժվարագույն հիմնախնդիրներից մեկն է: Կատարված ուսումնասիրության հիմքում դրված է այն փաստը, որ գլոբալ տաքացումը լուրջ, միգուցե նույնիսկ ծանր սոցիալական խնդիր է: Հիմնական հարցն այն է, որ բրածո՝ ածխածնի վրա հիմնված վառելիքի (ածուխը, նավթը, բնական գազը և այլն) այրումը հանգեցնում է ածխաթթու գազի (CO2) արտանետումների: CO2-ի նման գազերը, որոնք կոչվում են ջերմոցային գազեր, կուտակվում են մթնոլորտում և մնում են շատ երկար ժամանակ՝ մոտ 100 տարի:

 

Ջերմոցային գազերի ավելի բարձր կոնցենտրացիաները հանգեցնում են հողի և օվկիանոսների մակերեսային տաքացման: Երկարաժամկետ հատվածում այն  խորքային փոփոխություններ է առաջացնում երկրային շատ համակարգերում, հետևաբար, նաև կլիմայի նկատմամբ զգայուն կենսաբանական և մարդկային գործունեությունում:

 

2012թ. Կիոտոյի արձանագրության ժամկետը լրանալուց հետո դեռևս գոյություն չունի արտանետումների կրճատման համար ոչ մի պարտավորեցնող համաձայնագիր: Իրականությունն այն է, որ երկրներից շատերը գտնվում են իրենց արտանետումները կրճատելու համար նվազագույն քաղաքականության սովորական բիզնես հետագծի վրա (BAU-business-as-usual)՝ իրենց ազգային շահերից բխող ոչ կոոպերատիվ քաղաքականություն ստանձնելով, որը գլոբալ համագործակցային քաղաքականության բովանդակությունից հեռու է:

 

Կլիմայի իրական քաղաքականության էությունը  հաշվի առնելով` շատ կարևոր է որոշել այն հետագիծը, որով աշխարհը շարժվում է, կամ ինչը սովորական բիզնես հետագիծն է ներառում: Կարդալով Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի վերջին զեկույցները` կլիմայի հետագա փոփոխության և պատճառած վնասների հավանական արդյունք դժվար է որոշել: Կատարված հետազոտությունը փորձում է լրացնել այդ բացը` ամբիցիոզ կլիմայական քաղաքականության բացակայության պայմաններում մանրամասն ուսումնասիրելով հետևանքները: Դա գնահատվել է նոր վերանայված DICE-2016R2 մոդելի միջոցով (DICE-ը նշանակում է Կլիմայի և տնտեսության դինամիկ ինտեգրված մոդել): Գծապատկերի տեսքով տնտեսության և կլիմայի փոփոխության միջև փոխկապվածությունը կունենա հետևյալ տեսքը:

Գլոբալ տաքացման ազդեցության և քաղաքականության կապը

 

Առաջին արդյունքն այն է, որ ելակետային կամ «առանց քաղաքականության» իրավիճակում վերանայված DICE մոդելը, ի համեմատ DICE-ի ավելի վաղ տարբերակների, ցույց է տալիս արդյունքի արագ աճ:  Սա արտացոլվում է նաև ընթացիկ ժամանակահատվածում ածխածնի սոցիալական «արժեքի» (CO2- ի արտանետումների լրացուցիչ տոննայի սոցիալական վնասը` SCC) և ածխածնի օպտիմալ հարկի աճի մեջ: Օրինակ՝ 2013 թ.-ի վերջին տարբերակից ի վեր SCC գնահատականն աճել է շուրջ 50%-ով:

 

Երկրորդ արդյունքն այն է, որ կլիմայի փոփոխության միջազգային թիրախը` հասանելի տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ջերմաստիճանի աճի 2°C սահմանաչափն անհնար է, և դա այդպես է նույնիսկ աղտոտվածության դեմ պայքարի շատ խիստ և անիրական ամբիցիոզ ռազմավարության դեպքում: Դա տեղի է ունենում կլիմայի համակարգի իներցիայի, արագ կանխատեսվող տնտեսական աճի և մոդելի մի քանի տարրերի փոփոխությունների պատճառով:

 

Ջերմաստիճանի աճի 2,5°C սահմանաչափը տեխնիկապես իրագործելի է, բայց կպահանջի ծայրահեղ և գրեթե համընդհանուր գլոբալ քաղաքականության միջոցառումներ:

 

Երրորդ կետն այն է, որ կատարված ուսումնասիրությունը կենտրոնանում է այն ​​դեպքի վրա, որը տեղի կունենար առանց արդյունավետ կլիմայական քաղաքականության: Նվազագույն քաղաքականության սցենարների մանրակրկիտ ուսումնասիրությունը կարող է «ընկճող» լինել, բայց դա շատ կարևոր է այնքանով, որքանով համակարգչային տոմոգրաֆիան է անհրաժեշտ քաղցկեղով հիվանդի համար: Ավելին, չնայած այն, ինչ կարելի է անվանել «Ազգերի հռետորաբանություն», ուժեղ քաղաքական միջոցառումներ ձեռնարկելու հարցում շատ քիչ առաջընթաց է գրանցվել: Օրինակ՝ վեց խոշորագույն երկրներից կամ տարածաշրջաններից միայն ԵՄ-ն է իրականացրել կլիմայի ազգային քաղաքականություն, և ԵՄ քաղաքականությունն այսօր շատ համեստ է (2017 թ.-ին ՝ շուրջ 6 դոլար / tCO2): Ավելին, 2017թ. տվյալներով տարբեր երկրներում քաղաքական տնտեսության տեսանկյունից քաղաքական ուժեղ միջոցառումների հեռանկարները կարծես թե ավելի շատ «խամրած» են, քան «լուսավոր»:

 

Մոդելում ուսումնասիրվել են նաև անորոշության հետևանքները կլիմայի փոփոխության համար: Հաշվի առնելով անորոշությունները` հիմնական երկրաֆիզիկական փոփոխականների մեծ մասի, օրինակ՝ ջերմաստիճանի սպասվող արժեքը հիմնականում մնում է անփոփոխ: Այնուամենայնիվ, ածխածնի սոցիալական արժեքն ավելի բարձր է (մոտ 15%-ով) անորոշության պայմաններում, քան ավելի հավանական ենթադրության դեպքում` կլիմայի փոփոխությունից վնասների վրա անորոշության ազդեցության ասիմետրիայի պատճառով: Նկատի ունեցեք նաև, որ նույնիսկ խիստ «լավատեսական» արդյունքների պայմաններում (այսինքն՝ անորոշ փոփոխականների առավել բարենպաստ իրացումներն ունենալու դեպքում) գլոբալ ջերմաստիճանը էականորեն բարձրանում է, և կան զգալի վնասներ:

 

Հաշվի առնելով անորոշությունները` քաղաքականության ուժը (չափվում է ածխածնի սոցիալական արժեքով կամ ածխածնի օպտիմալ հարկով) կբարձրանա, այլ ոչ թե կկրճատվի: Այսպիսով, հեղինակը շեշտում է, որ շատ անորոշություններ մնում են: Վերլուծաբանները չգիտեն և դժվար թե շուտով իմանան, թե համաշխարհային տնտեսությունը կամ էներգետիկ տեխնոլոգիաները ինչպես կզարգանան, կամ երկրաֆիզիկական համակարգերի ճշգրիտ արձագանքը տնտեսական զարգացող պայմաններին որն է լինելու, կամ կլիմայի փոփոխությունը տնտեսության, ինչպես նաև ոչ շուկայական և ոչ մարդկային համակարգերի համար որքանով է կործանարար լինելու: Մենք նաև ճշգրիտ չգիտենք, թե մեր տնտեսական և գիտական ​​մոդելներում ինչպես ներկայացնել տարբեր համակարգեր: Բայց մենք պետք է հաշվի առնենք մեր գործողությունների հետևանքները և այն, ինչ հայտնի է: Էությունն այն է, որ այս վերջին գնահատականներն ավելի շատ «վատ», քան «լավ» նորություններ ունեն, և կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու քաղաքականության անհրաժեշտությունն ավելի հրատապ է:

 

Կլիմայի փոփոխության հարցում գոյություն ունի նաև «The Free Rider» խնդիրը: Այս խնդրի էությունը հետևյալն է: Չնայած տնտեսական առաջընթացին՝ մինչ այժմ դժվար է ստիպել երկրներին միանալ արտանետումների զգալի կրճատման միջազգային համաձայնագրին: Հիմնարար պատճառն այն է, որ ներկայումս կլիմայի միջազգային համաձայնագրերում Free-riding-ի համար ուժեղ խթաններ կան: Free-riding տեղի է ունենում այն ժամանակ, երբ կողմերն օգուտ են ստանում հանրային բարիքից՝ առանց ծախսերում ներդրում կատարելու: Կլիմայի փոփոխության միջազգային քաղաքականության պարագայում երկրներն այլոց արտանետումների կրճատման վրա «հույս դնելու» խթան ունեն՝ առանց երկրի ներսում օդի աղտոտվածության դեմ պայքարի համար համաչափ գործողություններ կիրառելու: Արդյունքում,

 

  • հանրային բարիքների հետ կապված շատ խնդիրների լուծում խոչընդոտվում է «free rider»-ի պատճառով,
  • նրանք, ովքեր ոչինչ չեն անում, բարիքներից օգտվում են անվճար, մինչդեռ նրանք, ովքեր ձեռնարկում են ծախսատար «նվազեցումներ», թանկ են վճարում:
  • Ի՞նչ անել:

 

Պատասխանելով վերջին հարցին` հեղինակն առաջարկում է ստեղծել Կլիմայի ակումբ (Climate Club): Ակումբները պայմանագրեր են, որոնք կարող են հաղթահարել «Free-riding»-ը, ունեն հանրային բարիքների տնտեսում, ակումբի անդամները կատարում են «վճարներ», իսկ ոչ անդամները տուգանվում են որոշ սակագների միջոցով:

 

Այստեղ առաջարկությունը ներառում է ռեժիմ, որն ունի երկու առանձնահատկություն.

 

– ածխածնի թիրախային գինը, օրինակ, մեկ տոննա CO2-ի համար սահմանել 50 ԱՄՆ դոլար

– ոչ մասնակիցների համար տուգանքի սակագինը, օրինակ, սահմանել 3%:

 

Հեղինակն առաջարկում է իրականացնել չորս քայլ` հաշվի առնելով ստեղծված ներկա իրավիճակը.

 

  1. Մարդիկ պետք է հասկանան գլոբալ տաքացման ծանրությունը: Սա ներառում է ինտենսիվ հետազոտությունների իրականացում և կեղծ ենթադրությունների դիմակայում:
  2. Ազգերը պետք է բարձրացնեն CO2-ի և այլ ջերմոցային գազերի արտանետումների գինը:
  3. Քաղաքականությունը պետք է լինի գլոբալ և ոչ միայն ազգային կամ տեղական մակարդակով: Արդյունավետ համակարգման լավագույն լուծումը Կլիմայի Ակումբն է:
  4. Էներգետիկ ոլորտում արագ տեխնոլոգիական փոփոխություններն խիստ անհրաժեշտ են:
Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր