Հասարակական և բնական գիտություններ

(հատված հայտնի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանի՝ Նոբելյան մրցանակաբաշխության դասախոսությունից, 1976 թ․ դեկտեմբերի 13)

 

Երբ 1968թ․ Շվեդիայի Բանկը ստեղծեց տնտեսագիտության ոլորտի մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, թե՛ գիտնականների, թե՛ հասարակության լայն շրջանում անկասկած, գոյություն ուներ, և դեռևս շարունակում է մնալ տարածված թերահավատություն տնտեսագիտությունը քիմիային, ֆիզիկային և բժշկությանը զուգահեռ դիտարկելու նպատակահարմարության վերաբերյալ: Դրանք համարվում են «ճշգրիտ գիտություններ», որոնցում օբյեկտիվ, կուտակային, վերջնական գիտելիքները հնարավոր են: Տնտեսագիտությունը և դրա «ընկերակից» հասարակական գիտություններն, ավելի շատ, դիտարկում են որպես փիլիսոփայության ճյուղեր, քան պատշաճ կերպով սահմանված և արժեքներով ամրագրված հստակ գիտություն, քանի որ գործ ունեն մարդու վարքի հետ: Մի՞թե այն հասարակական գիտությունները, որոնցում գիտնականները վերլուծում են իրենց և իրենց ընկերների պահվածքը, որոնք իրենց հերթին հետևում և արձագանքում են գիտնականների ասածներին, չեն պահանջում սկզբունքորեն տարբեր մեթոդներ: Մի՞թե դրանք չպետք է գնահատվեն տարբեր չափանիշներով:

 

Ես ինքս երբեք չեմ ընդունել այս տեսակետը: Ես կարծում եմ, որ այն արտացոլում է ոչ այնքան հասարակական գիտության, որքան բնագիտության բնույթի և հնարավորությունների ոչ ճիշտ ընկալումը: Երկու դեպքում էլ չկան «որոշակի» նյութական գիտելիքներ. միայն փորձնական վարկածներ, որոնք երբեք չեն կարող «ապացուցվել», բայց չեն կարող նաև հերքվել: Թե՛ հասարակական, թե՛ բնական գիտություններում պոզիտիվ գիտելիքների[1]  ծավալն աճում է՝ պայմանավորված այն երևույթները կանխատեսելու փորձագիտական ​​վարկածի ձախողմամբ, որոնք փորձում են բացատրել այդ վարկածն այն «ուղղելու» միջոցով, քանի դեռ ինչ-որ մեկը չի առաջարկել նոր վարկած, որն ավելի էլեգանտ կամ պարզ ձևով իր մեջ կմարմնավորի խնդրահարույց երևույթները, և այդպես մինչև անսահմանություն: Երկուսում էլ փորձը երբեմն հնարավոր է, երբեմն` ոչ: Երկու դեպքում էլ ոչ մի փորձառություն ամբողջությամբ չի վերահսկվում: Երկու դեպքում էլ ինքնուրույն փակ համակարգ ունենալու կամ հետազոտողի և դիտարկվող օբյեկտի միջև փոխազդեցությունից խուսափելու հնարավորություն չկա: Գյոդելի թեորեմը մաթեմատիկայում, Հեյզենբերգի անորոշության սկզբունքը ֆիզիկայում, ինքնուրույն կատարվող կամ ինքնազսպող կանխատեսումը հասարակական գիտություններում ցույց են տալիս այս սահմանափակումները:

 

Իհարկե, տարբեր գիտություններ գործ ունեն տարբեր առարկաների հետ, ունեն տարբեր ապացույցներ, որոնց վրա պետք է հիմնվեն (օրինակ՝ ինտրոսպեկցիան ապացույցների ավելի կարևոր աղբյուր է հասարակական գիտությունների, քան բնական գիտությունների համար), որպեսզի վերլուծության առավել օգտակար մեթոդներ գտնեն և իրենց կողմից ուսումնասիրվող երևույթները կանխատեսելու մեջ հաջողության հասնեն: Այսպիսի տարբերություններն, օրինակ, ֆիզիկայի, կենսաբանության, բժշկության և օդերևութաբանության միջև այնքան մեծ են, որքան դրանցից որևէ մեկի և տնտեսագիտության միջև:

 

Նույնիսկ գիտական ​​դատողություններից գնահատող դատողություններն[2]  առանձնացնելու դժվարին խնդիրն առանձնահատուկ չէ հասարակական գիտությունների համար: Ես լավ հիշում եմ Քեմբրիջի համալսարանական քոլեջի ընթրիքը, երբ ես նստած էի գործընկեր տնտեսագետի և մեծ մաթեմատիկական վիճակագիր ու գենետիկ Ռ. Ա. Ֆիշերի միջև: Իմ գործընկեր տնտեսագետը պատմեց մի ուսանողի մասին, ում նա դասավանդում էր աշխատանքի տնտեսագիտություն առարկան և ով արհմիությունների ազդեցության վերլուծության հետ կապված ասում էր. «Դե, իհարկե, պարոն X-ը (այլ քաղաքական համոզման մեկ այլ տնտեսագետ) համաձայն չի լինի դրան»: Իմ կոլեգան այս փորձը համարեց տնտեսագիտության սարսափելի մեղադրանք, քանի որ դա ցույց էր տալիս դրական տնտեսագիտության[3]  գնահատողական արժեք չունենալը: Ես դիմեցի սըր Ռոնալդին և հարցրեցի՝ արդյո՞ք նման փորձը եզակի է հասարակական գիտությունների համար: Նրա պատասխանը «ոչ» էր, և նա սկսեց մեկը մյուսի հետևից պատմել պատմություններ, թե որքան ճշգրիտ կարող էր գենետիկայի մեջ տեսակետներ քաղել` ելնելով քաղաքական հայացքներից:

 

Իմ հիանալի ուսուցիչներից մեկը՝ Ուեսլի Ք. Միթչելը, ինձ բացատրեց այն հիմնական պատճառը, թե ինչու գիտնականներն «առանց արժեքի» գիտությամբ զբաղվելու խթան ունեն, անկախ նրանց սկզբունքներից և որքան էլ որ ցանկանան, դրանք տարածել ու խթանել: Որպեսզի նպատակին հասնելու գործողության ընթացք առաջարկենք, նախ պետք է իմանանք՝ արդյո՞ք գործողության այդ ընթացքը կնպաստի իրական նպատակին: Դրական գիտական ​​գիտելիքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս կանխատեսել գործողությունների հնարավոր ընթացքի հետևանքները, անպայման պարտադիր պայման են գործողության այդ ընթացքի ցանկալիության նորմատիվային վճռի համար:

 

Դեպի Դժոխք ճանապարհը հարթեցված է բարի նպատակներով, հենց այս բավականին ակնհայտ կետի անտեսման պատճառով:

 

Այս կետը հատկապես կարևոր է տնտեսագիտության մեջ: Աշխարհի շատ երկրներ այսօր ունեն սոցիալապես կործանարար գնաճ, գործազրկության ոչ նորմալ բարձր մակարդակ, տնտեսական ռեսուրսների չարաշահում և, որոշ դեպքերում, մարդու ազատության ճնշում ոչ թե այն պատճառով, որ չար մարդիկ միտումնավոր ձգտում էին հասնել այդ արդյունքներին և ոչ էլ քաղաքացիների արժեքների միջև տարբերությունների պատճառով, այլ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների հետևանքների վերաբերյալ սխալ դատողությունների պատճառով. սխալներ, որոնք գոնե սկզբունքորեն ի վիճակի են շտկվել դրական տնտեսագիտության առաջընթացով:

 

[1] Պոզիտիվ գիտելիքները հիմնված են բնական երևույթների և դրանց հատկությունների ու հարաբերությունների վրա: Այսպիսով, զգայական փորձից բխող տեղեկատվությունը, որը մեկնաբանվում է բանականության և տրամաբանության միջոցով,  բոլոր հեղինակավոր գիտելիքների բացառիկ աղբյուրը է։

 

[2] Գնահատող դատողություն կամ արժեքային դատողություն նշանակում է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ճշմարտության կամ սխալ լինելու կամ օգտակարության մասին դատողություն, որը հիմնված է համեմատության կամ այլ հարաբերականության վրա: Արժեքային դատողությունը կարող է վերաբերել այն դատողությանը, որը հիմնված է որոշակի արժեքների կամ որոշակի արժեքային համակարգի վրա:

 

[3] Դրական տնտեսագիտությունը օբյեկտիվ վերլուծությունն օգտագործում է տնտեսագիտության ուսումնասիրության մեջ: Սա տնտեսագիտության այն ճյուղն է, որը վերաբերում է տնտեսական երևույթների նկարագրմանը և բացատրությանը: Այն կենտրոնանում է փաստերի ու պատճառահետևանքային վարքագծային հարաբերությունների վրա և ներառում է տնտեսագիտության տեսությունների մշակումն ու փորձարկումը: Այսինքն, տնտեսագետներից շատերը նայում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է այժմ տեղի ունենում տվյալ տնտեսությունում՝ հիմք կազմելով ապագայի կանխատեսումների համար:

 

Թարգմանությունը՝ Սրբուհի Իսրայելյանի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր