Ինֆլյացիա կամ թաքնված հարկ

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Տնտեսագետները կարող են բանավիճել տարբեր տնտեսական խնդիրների և  երևույթների շուրջ։ Սակայն նրանք բոլորը համամիտ են մեկ հարցում․ ինֆլյացիան վտանգավոր երևույթ է և մարդու տնտեսական ամենամեծ թշնամին։

 

Նախկինում ինֆլյացիան չէր համարվում «հարկման» եղանակ։ Սակայն 20-րդ դարում մի շարք տնտեսագետների բանավեճերի արդյունքում մեծամասնությունը համաձայնվել է, որ ինֆլյացիան «հարկման գաղտնի» եղանակ է, քանի որ մենք չենք տեսնում մեր գրպաններից փողերի արտահոսքը։ Եթե նույնիսկ փողերը ֆիզիկապես չեն «լքել» մեր գրպանները, միևնույնն է, դրանց «հոգին», այսինքն՝ վճարունակությունը հեռացել է։

 

Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանն ասել է, որ ինֆլյացիան հարկման միակ եղանակն է, որը կարող է կիրառվել առանց որևէ օրենսդրության։ Եթե որևէ հարկ պետք է գանձվի ամբողջ բնակչությունից, ապա այն օրենքի նախագծի տեսքով պետք է մտնի խորհրդարան և լինեն քննարկումներ դրա անհրաժեշտության ու հարկման ճիշտ եղանակի մասին։ Սակայն դա չի վերաբերում ինֆլյացիային։ Ինֆլյացիան կառավարությանը հնարավորություն է տալիս վերցնել մեր փողերի վճարունակությունը (գնողունակությունը) առանց որևէ հարց տալու։ Հետևաբար, ցանկալի չէ, որ այդպիսի իշխանությունը կենտրոնացված լինի կոռումպացված կառավարության ձեռքերում (քանի որ նա կարող է չարաշահել այս մեխանիզմի կիրառումը)։ Պարզաբանենք այն հիմնական պատճառը, որը բերում է այդպիսի մեխանիզմի կիրառմանը։

 

Ամբողջ աշխարհում կառավարությունների մեծամասնությունը ծախսում է ավելի շատ, քան վաստակում է։ Նրանց մեծամասնությունն ունի բյուջեի պակասուրդ (դեֆիցիտ) տասնամյակներ շարունակ։ Որոշ երկրներում, ինչպես, օրինակ՝ Ճապոնիայում,  բյուջեի հավելուրդ (պրոֆիցիտ) վերջին անգամ նկատվել է դեռևս 1990-ական թվականների սկզբներին։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչպես երկիրը կգոյատևի, եթե կառավարությունները ծախսում են ավելի շատ, քան վաստակում են։ Ահա այն տարբերակները, որոնք կարող են կիրառվել։

 

Առաջին՝ հարկերի բարձրացում։ Այս եղանակը բավականին պարզ է։ Այժմ կառավարությունը ծախսում է ավելի շատ, քան վաստակում է։ Պակասուրդը ծածկելու համար նա պետք է անի ճիշտ հակառակը (վաստակել ավելի շատ, քան ծախսել), ինչն էլ կարելի է իրագործել հարկերի բարձրացման միջոցով։ Հնարավոր որոշումներից մեկն է հարկմանը ենթակա ապրանքների և ծառայությունների շրջանակի ընդլայնումը, մյուսը՝ հարկման ենթակա ապրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող դրույքաչափերի բարձրացումը։ Սակայն այս տարբերակն այդքան էլ տարածված չէ այն պատճառով, որ բնակչությունը չի սիրում հարկեր վճարել։ Յուրաքանչյուր դրամ, որը նրանք վճարում են հարկերի տեսքով, այն դրամն է, որը նրանք չեն օգտագործել անձնական սպառման նպատակով։ Ավելորդ կլինի ասել, որ եթե կառավարությունը հաճախակի սկսի կիրառել այս տարբերակը, նա կկորցնի իշխանությունը կարճ ժամանակահատվածում։

 

Երկրորդ՝ խնայում։ Բյուջեի պակասուրդը ծածկելու համար եկամուտներն ավելացնելու փոխարեն, կառավարությունը կարող է նաև կրճատել ծախսերի ծավալը, որոնք նա կատարում է ներկա պահին։ Դա կոչվում է խիստ տնտեսման գործունեություն (austerity measures)։

 

Երբեմն բյուջեի եկամուտների մեծ մասը կարող է ծախսվել պոպուլիստական սխեմաների վրա, ինչպիսին է սոցիալական ապահովությունը։ Այդպիսի ծախսերի կրճատումը նույնպես տարածված եղանակ չէ և կբերի նրան, որ իշխանությունը կարող է արագ կորցնել բնակչության վստահությունը։

 

Նշված երկու «խելամիտ» եղանակները, երևում է, որ այդքան էլ կենսունակ չեն, հատկապես այն ժամանակ, երբ կառավարությունն իր տրամադրության տակ ունենում է երրորդ տարբերակը՝ ինֆլյացիան։

 

Երրորդ՝ գաղտնի (թաքցված) հարկում ինֆլյացիայի միջոցով։ Այս դեպքում կառավարությունը պարտատոմսերի շուկայի միջոցով ժամանակավոր փոխառություններ է վերցնում բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Ավելի ուշ, երբ գալիս են տոկոսների և հիմնական պարտքի վճարման ժամկետները, կառավարությունը տպում է փողեր և վճարում դրանք։ Դա ավելացնում է փողի զանգվածը՝ նվազեցնելով այն փողերի արժեքը, որոնց տիրապետում են  այլ անձինք։

 

Ստեղծված նոր փողերն իրենց արժեքը ստանում են «հին» փողերից, որոնք այդ պահին գտնվում են շրջանառության մեջ։ Այդպիսով՝ թողարկված յուրաքանչյուր լրացուցիչ թղթադրամը հանգեցնում է երկրում շրջանառվող յուրաքանչյուր թղթադրամի (կամ մետաղադրամի) արժեզրկմանը։ Ստացվում է, որ իրականում կառավարությունը հանեց գումարները բնակչության գրպաններից և մարեց սեփական պարտքը։ Այս էֆեկտը նման է հարկմանը, սակայն գործընթացը բացահայտ չէ։ Չկա հարկերի ուղիղ վճարում պետությանը։ Դրա փոխարեն կառավարությունն արժեզրկում է սեփական արժույթը։

 

Այս մեթոդը հասկանալի չէ հասարակության լայն զանգվածներին։ Այդ պատճառով, սովորաբար չեն լինում որևէ լուրջ բանավեճեր այս հարցի վերաբերյալ, ինչն էլ կառավարություններին թույլ է տալիս առանց որևէ վերահսկողության շարունակել ծախսել միջոցներ, իսկ հետո՝ ինֆլյացիան օգտագործել հետևանքները վերացնելու համար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր