Հայաստան-Արցախ. ինչի՞ շուրջ է բանավիճում հայ հանրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 28-ամյակի տոնակատարության օրը՝ սեպտեմբերի 2-ին, հերթական զանգվածային բանավեճն էր ծավալվել «միացում-անկախություն» երկընտրանքի շուրջ: Ի թիվս արտահայտված այլ կարծիքների, ամենից հաճախ շեշտադրվում էր խնդրո առարկա իրադարձության բուն էությունը: Ինչ-որ մեկը վստահ է, որ դա ԼՂՀ անկախության օրն է, մյուսն էլ՝ որ դա Հանրապետության օրն է: Իսկ երրորդն, ընդհանրապես, 28 տարվա վաղեմության դեպքերը համարում է հանցագործություն կամ կեղծիք: Որեւէ ողջամիտ բանավեճ, ինչպես միշտ, չի ստացվում՝ ամեն ոք իրենն է պնդում: Եվ դրա համար կան ծանրակշիռ հիմքեր՝ չափից շատ անորոշություններ են պահպանվում հայկական պետականության իրավաքաղաքական իրողություններում:

 

Այդ անհուն անորոշության էությունից գլուխ հանելու համար կարճ էքսկուրս կատարենք դեպի հայկական անկախ պետականության իրավաքաղաքական հիմքերի ձեւավորման ժամանակաշրջան: Այնտեղ մենք կգտնենք մինչ օրս չդադարող վիճաբանությունների, սուբյեկտիվ մեկնությունների ու փոխադարձ մեղադրանքների աղբյուրը: Նախ՝ մտաբերենք այն հանգուցային իրավական ակտերը, որոնք կազմավորել են պետական շինարարության գործընթացը Ղարաբաղյան շարժման ամենասկզբից:

 

Եվ այսպես.
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը պաշտպանեց ժողովրդի պահանջը եւ ընդունեց խորհրդային իշխանություններին ուղղված դիմում՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու խնդրանքով:

 

1988 թվականի հունիսի 15-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմում ընդունելու համաձայնության մասին եւ դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ այդ հարցը քննարկելու խնդրանքով:

 

1988 թվականի հուլիսի 12-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանը որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից միակողմանիորեն դուրս բերելու մասին:

 

1988 թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Ղարաբաղի հարցը եւ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջը համարեց ոչ նպատակահարմար:

 

1989 թվականի օգոստոսի 16-ին ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների (բոլոր մակարդակների պատգամավորների) Համագումարն ընտրեց Ազգային խորհուրդ:

 

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում ընդունվեց Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

 

Մայիսի 20-ին տեղի ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց մասնակցեց նաեւ ԼՂԻՄ բնակչությունը: Նոր ներկայացուցչական մարմնում ղարաբաղցիները ստացան 10 մանդատ:

 

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության կազմավորման մասին Հռչակագիր` հաշվի առնելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ նստաշրջանի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարվեց Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միավորված տարածքում: Այդ Հռչակագիրը հայտարարեց անկախության ուղեգծի սկիզբը, բայց չհռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության վերաբերյալ հանրաքվե: Պետք է լուծվեր հետեւյալ հարցը. արդյոք ԼՂԻՄ տարածքում նույնպե՞ս կանցկացվի նման հանրաքվե, թե կընտրվի պայքարի մեկ այլ մարտավարություն: Այստեղ էլ սկսվեցին բարդությունները: Հանրաքվեն անցկացվեց նախկին Հայկական ԽՍՀ-ի տարածքում, իսկ սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հայտարարեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը: Բայց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հատուկ Հռչակագիր չընդունվեց: Որպես այդպիսին` ներկայացվեց 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագիրը: ԼՂԻՄ բնակչությունը չմասնակցեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին:

 

Հայկական պետականության իրավաքաղաքական հիմքը լղոզվեց` առաջացավ իրավական աններդաշնակություն: Պետական քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձը համապատասխան իրավական ձեւակերպում չստացավ:

 

Թե ինչու էին կայացվել այդպիսի հակասական որոշումներ` մինչեւ հիմա այդ մասին միասնական տեսակետ չկա: Ինձ քանիցս վիճակվել է անդրադառնալ այդ թեմային: Տվյալ դեպքում ընթերցողին կարող է հետաքրքրել 2006 թվականի օգոստոսի 31-ին «Դեմո» թերթի 14-րդ (56) համարում տպագրված հոդվածներից մեկը: Նրանում նկարագրված է Հայաստանի 1991 թվականի անկախության Հռչակագրից հետո ծավալված զարգացումների համայնապատկերը: Ստորեւ ներկայացնում ենք տվյալ հոդվածի կարճառոտ տարբերակը:

 

Հանրապետության օր
…Կարծիքներն այն ժամանակ տարբեր էին: Հարկ է նշել, որ լեգիտիմ իշխանությունների լուծարման պայմաններում ստեղծված` Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը չէր ներկայացնում Շահումյանի շրջանի բնակչությունը, որը նույնպես ներգրավված էր Ադրբեջանից անջատվելու պայքարում: Թե ինչու էր այդպես ստացվել` այժմ այդ մասին կարելի է երկար վիճաբանել, բայց այն ժամանակ դա Շարժման լիդերների միջեւ տարաձայնությունների արդյունք էր: Շատերը համարում էին, որ ԼՂԻՄ-ի գործոնն ինքնին նշանակալի իրավական հիմք է ներկայացնում, եւ հիմնախնդրի պրոֆիլը չարժե փոխել:

 

Այսպես թե այնպես, բայց 1991 թվականի օգոստոսին նոր միութենական պայմանագիր ստորագրելու ձախողված փորձերից եւ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին ԽՍՀՄ օրենքի երեւան գալուց հետո լրացուցիչ հիմք ի հայտ եկավ ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի ազգաբնակչության ձգտումներն օրինականացնելու համար: Տվյալ օրենքը խիտ բնակվող բնակչությանը հնարավորություն էր տալիս դուրս գալ ԽՍՀՄ-ը լքող միութենական հանրապետության կազմից: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչությունը հավելյալ իրավական հնարավորություններ ստացավ իր նպատակներն իրականացնելու համար:

 

Այդպիսի նոր իրավիճակում հնարավորություն առաջացավ լուծելու բոլոր ծագող խնդիրներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի համար: Որոշում ընդունվեց առանձին հանրապետություն կազմավորել նախկին ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի տարածքում եւ այդտեղ անցկացնել անկախության մասին առանձին հանրաքվե: Հայաստանի ձեռքերն իրավական իմաստով ազատ էին արձակված, եւ այստեղ սեպտեմբերի 21-ին առանձին հանրաքվե անցկացվեց խորհրդային սահմանների շրջանակներում:

 

Այդպիսով` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների ժողովում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ հանրապետության կարգավիճակը մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն չէր որոշվել: Միայն այդպիսի հանրաքվեի անցկացումից հետո հնարավորություն առաջացավ կազմավորելու ազգային իշխանության ինքնուրույն մարմիններ:

 

ԼՂՀ տարածքից միութենական կենտրոնի ներքին զորքերի դուրսբերումը թույլ տվեց 1991 թվականի դեկտեմբերի վերջին այստեղ անցկացնել ԼՂՀ առաջին Գերագույն խորհրդի ընտրությունները, իսկ 1992 թվականի հունվարի 6-ին հրապարակել ԼՂՀ անկախության Հռչակագիրը: ԼՂՀ տարածքում լայնածավալ պետականության կազմավորման սկիզբը դրված էր: Հետագա բոլոր հաջողությունները եւ անկախության համար Շարժման ճանապարհի բարդությունները որոշվում էին այդ հանգամանքով: Ղարաբաղցիների` ինքնուրույն գործելու իրական հնարավորությունները մեծացել էին, բայց հենց դա էլ պատճառ եղավ բազմաթիվ բարդությունների առաջացման համար: Հետագա ողջ պատմության մեջ առավել դժվար պահը դարձավ Հայաստանի եւ ԼՂՀ-ի փոխհարաբերությունների խնդիրը: Շատերի համար մինչ օրս էլ ԼՂՀ-ում ինքնուրույն պետականության կազմավորման փաստը գնահատվում է իբրեւ դիվանագիտական կեղծիք: Այդօրինակ հայացքների կողմնակիցներն իրենց դիրքորոշումը փաստարկում են Հայաստանից ԼՂՀ-ի տնտեսական կախվածությամբ եւ ազգաբնակչության միատարր էթնիկ կազմով: ԼՂՀ-ի զարգացման ողջ պրակտիկան հանգեցնում է Հայաստանի եւ ԼՂՀ-ի ընդհանուր սահմանների շրջանակներում միասնական հայկական պետության առկայությանը, այսինքն` համարվում է, որ «միացումը» տեղի է ունեցել:

 

Պատմական ազգային ակնկալությունների տեսանկյունից այդպիսի պատկերացումներն անթերի են: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների համապարփակ պաշտպանվածության տեսանկյունից այդ պատկերացումները ոչ մի քննադատության չեն դիմանում: Քննադատության չի դիմանում նաեւ «ազնիվ խոսքի» վրա խարսխված «միացման» փաստարկումը: Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ դրսեւորված տարաձայնությունները, ԼՂՀ ժողովրդի քաղաքական ապագայի խնդրի վերաբերյալ հայ հանրության տարբեր հատվածների դիրքորոշումների զարգացումը, ԼՂՀ-ում եւ Հայաստանում ընդունված քաղաքական որոշումների հանդեպ ոչ միշտ պատշաճ վերաբերմունքի դրսեւորումը, հակամարտության կարգավորման դիվանագիտությունում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության իրավունքի վիճարկումը վկայում են, որ միասնական հայկական պետության գոյության մասին պնդումներն իրավունքի տեսանկյունից կեղծիք են:

 

ԼՂՀ-ն պաշտպանված է Հայաստանի քաղաքական ազդեցությամբ, նրա ռազմական ներուժով ու ֆինանսական օգնությամբ: Սակայն ԼՂՀ քաղաքացիները պաշտպանված չեն Հայաստանի Սահմանադրությամբ, նրանք չունեն Հայաստանի իշխանության մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք, չունեն Հայաստանին ցուցաբերվող միջազգային ֆինանսական օգնությունից օգտվելու իրավունք: Վերջին հանգամանքը փոխհատուցվում է հայ հանրության բարեհաճությամբ եւ էթնիկ համակրանքներով: Բայց երբեմն էլ բարդանում է ազգային էլիտայի տարբեր քաղաքական շահերի առկայությամբ: Երբեմն տեղի է ունենում իրավունքների բազմակողմանի յուրացման գործընթաց, ընդորում` տարբեր կողմերից:

 

…Այսպես թե այնպես` 28 տարվա հեռավորությունից 1991 թվականի իրականությունը պետք է գնահատի արդեն Հայաստանի եւ ԼՂՀ-ի նոր սերունդը: Թե ինչպես պետք է զարգանա Շարժման գաղափարներին հասնելու ուղեգիծը` դա արդեն նոր սերնդի որոշելիքն է: Վերամիավորման գաղափարից դեպի անկախություն շրջադարձի բուն գաղափարը պետք է քաղաքական գնահատականի ենթարկվի համաշխարհային զարգացման այսօրվա իրողությունների դիրքերից: Շատ բան դեռ առջեւում է:

 

Ընդ որում՝ անհրաժեշտ է վերանայել նաեւ որոշ անճշտություններ ԼՂՀ-ի կազմավորման բուն պատմության գնահատականում: Այսպես, սեպտեմբերի 2-ն իբրեւ տոն, նպատակահարմար կլիներ նշել որպես Հանրապետության օր, քանի որ ողջ աշխարհում ընդունված է Անկախության օր համարել կամ անկախության հանրաքվեի ակտը, կամ էլ անկախության Հռչակագրի ընդունման օրը: Այդ հանգամանքների հանդեպ մոտեցումների սուբյեկտիվությունը ԼՂՀ-ում ակներեւ է: Բայց դա արդեն ղարաբաղյան հասարակության քաղաքական զարգացման իրողություններից է…

* * *

 

Արդյունքում կարող ենք ուղղակի արձանագրել, որ ինչպես հայ հասարակությունը 1991 թվականին խճճվել էր «վերամիավորում-անկախություն» երկընտրանքում, այդպես էլ մնում է այդ խճճված իրավիճակում: Իսկ բոլոր կողմերից հնչող հայտարարություններն ընդամենը վկայում են, որ մարդկանց մեծամասնությունը տարրական հասկացողություն չունի այդ խճճված իրավիճակի ծագման պատմության մասին: Այստեղից էլ՝ անվերջանալի սիրողական բանավեճերը…

 

Մանվել Սարգսյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր