Զատիկն ու Հազարոտնուկը

Վ. Ա. Փեյթոն, The Freeman պարբերականի 1963 թ. սեպտեմբերյան համարից

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Պատմում են, որ մի օր երեկոյան զովին, տիար Զատիկն ու օրիորդ Հազարոտնուկը, քարերի տակից դուրս գալով մաքուր օդ շնչելու, սկսեցին բամբասել դեսից-դենից, ինչպես հին օրերում սովորություն կար այդպիսի կենդանիների շրջանում։

 

«Բարի երեկո, օրիորդ Հազարոտնուկ, սիրելիս»,– ասաց տիար Զատիկը հնարավորինս ամենաբարեհամբույր ձայնով։ «Բարի երեկո, տիար Զատիկ»,– զվարթորեն պատասխանեց օրիորդը։

 

Երբ եղանակից, ուտելիքի շատուքիչ լինելուց ու վտանգավոր վերջին դեպքերից մի քիչ խոսելուց հետո զրույցը դանդաղեց, տիայր Զատիկը, փորձելով խոսակցությունը վերստին աշխուժացնել, նոր թեմա բացեց։

 

«Օրիորդ Հազարոտնուկ»,– ասաց նա,– «թեեւ առաջ երբեւէ չեմ ակնարկել, ինձ վաղուց զարմացնում ու հետաքրքրում է Ձեր անատոմիայի մի ուշագրավ մանրամասն՝ Ձեր ոտքերի աննման բազմությունը։ Ես անչափ տպավորված եմ նաեւ այն վարպետությամբ, որով վազելիս կառավարում եք դրանք։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես ընդամենը վեցն ունեմ ղեկավարելու, բայց չեմ կարողանում Ձեզ պես աշխույժ շարժվել, եւ բոլոր ընկերներս ինձ համարում են նույնիսկ բավականին անշնորհք։ Մինչդեռ Դուք քանի՞սն ունեք… անթիվ-անհամար… բայց կարողանում եք տիրապետել դրանց բոլորին առանց առերեւույթ դժվարության, եւ որ կողմ ցանկանաք, շրջում եք մեծ արագությամբ ու նուրբ վայելչությամբ՝ թեքվելով առանց նվազագույն ճիգի։ Ասացեք խնդրեմ, սիրելի օրիորդ, ինչպե՞ս է առհասարակ դա հաջողվում Ձեզ»։

 

Այս փոքրիկ ճառը լսելով՝ օրիորդ Հազարոտնուկը գլխով թեթեւ շարժում արեց ետ, աչքերը սեթեւեթանքով խաղացրեց (ընթերցողին գուցե պետք լինի մի քիչ երեւակայություն բանեցնել) եւ ասաց.

 

«Դուք անչափ նրբանկատ եք, տիար Զատիկ, բայց իրականում շատ մեծ նշանակություն եք տալիս պարզ մի բանի։ Այո, ընդունում եմ իհարկե, որ քայլվածքս սահուն է ու վայելուչ, բայց իրականում ինձ շատ հեշտ է ոտքերս շարքով-կարգով պահելն ու կամքիս ենթարկեցնելը»։

 

Այնինչ, տիար Զատիկին այս պատասխանը չբավարարեց. «Դա գուցեեւ հեշտ թվա Ձեզ»,– ասաց նա,– «բայց Ձեր շարժական ապարատը բավականին բարդ է պատկերանում ինձ, եւ ես չեմ հասկանում, թե ինչպես եք հաջողացնում նույնիսկ հազվագյուտ դեպքերում ոտքը ոտքին չգցել ու չխճճվել քայլելիս։ Շատ կցանկանայի, որ բացատրեիք՝ ինչն ինչոց է։ Ենթադրենք, օրինակ, ուզում եք շարժել ձախից տասնվեցերորդ ոտքը։ Ի՞նչպես եք ճիշտ հրահանգը տեղ հասցնում ու գործը գլուխ բերում»։

 

«Դրանում բարդ բան չկա»,– աշխուժորեն արձագանքեց նա,– «հիմա ցույց տամ»։– Եւ օրիորդ Հազարոտնուկը փորձեց կատարել խնդրանքն ու շարժել ոտքը։ Բայց որքան էլ ծալվեց-բացվեց, որքան էլ ճգնեց ու քրտինք թափեց, չկարողացավ ստանալ ցանկալի արդյունքը։ Ի վերջո, ձախից տասնվեցերորդ ոտքը շարժելու փոխարեն, հազիվ կարողացավ աննշան մի ջղաձգում անել աջից տասներկուերորդով (առջեւից հաշված)։

 

Տիար Զատիկն այդ պահին գիտակցեց, որ առանց իմանալու դիպել է մի բանի, որը լավ կլիներ հանգիստ թողնել, եւ տեսնելով, թե ինչպես է օրիորդ Հազարոտնուկը տառապում ապարդյուն ջանքերից՝ լրջորեն անհանգստացավ։

 

«Օրիորդ Հազարոտնուկ, աղաչում եմ»,– թախանձեց նա,– «Ձեր գեղեցիկ գլուխը մի՛ զբաղեցրեք անմիտ հարցովս։ Ես պատասխանի կարիք իրականում բոլորովին չունեմ ու վախենամ վնաս պատճառեք Ձեզ։ Եկեք սա թողնենք մեկ ուրիշ օրվա»։

 

Սակայն օրիորդ Հազարոտնուկը չէր ցանկանում ետ կանգնել եւ, ըստ սույն դրվագից պատմող բոլոր հաղորդումների, մոտ մեկ ժամ շարունակ հուսահատ փորձեց ու փորձեց, մինչեւ իսպառ հյուծվեց։ Ամենավատը, սակայն, առջեւում էր։ Երբ օրիորդն ի վերջո հանձնվեց, այնքան էր արդեն շփոթված, որ այլեւս չկարողացավ որեւէ շարժում անել։ Գրողներից մեկը նույնիսկ փոքրիկ երկտող է նվիրել այս դժբախտ ելքի նկարագրությանը, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, հնչում էր մոտավորապես այսպես.

 

Լարված ճիգերից նա այնքան հյուծվեց,
Որ անօգնական գետին տապալվեց։

 

Արդյունքում, խեղճ արարածի բոլոր վերջույթներն ընդմիշտ կաթվածահար եղան, եւ դեպքից շատ չանցած՝ նա մահացավ քաղցից։

 

Այս ուսանելի հեքիաթն ասելիք ունի նաեւ մեր օրերում, ասելիք, որը միանգամայն ակներեւ է բոլորին, ովքեր ծանոթ են ազատ շուկայի նրբին մեխանիզմում պետական միջամտության արդի ալիքի թողած ազդեցությանն ու անհանգստացած են դրանով։ Փոխանակային գործունեության գոյություն ունեցող ցանցը, հարաբերակից գների մոզաիկայով հանդերձ, մարդկային հասարակության հրաշքներից մեկն է, եթե ոչ դրանցից մեծագույնը։ Այս գործիքն է, որ ծնել եւ ձեւավորել է արտադրության մասնագիտացման հիրավի ապշեցուցիչ մակարդակը՝ հնարավոր դարձնելով սպառողական բարիքների եւ ծառայությունների անհամար բազմությունը։ Գործելով գնային կառուցվածքի միջոցով՝ շուկան ճանաչում, հաշվառում եւ ներառում է իր մեջ միլիոնավոր անհատների հակումներն ու նախընտրությունները, իսկ համակարգն ինքնին անմիջապես արտացոլում է մասնակիցների բանակի մշտապես փոփոխվող տրամադրությունները եւ մնացյալ անհամար հանգամանքները։ Սրա կապակցությամբ է, ահա, որ հաճախ կիրառվում է «հրաշք» բառը՝ նկարագրելու համար ազատ մրցակցային շուկայի գործառնությունը։ Առանց հրահանգների եւ ուղղորդման, առանց պետական միջամտության եւ կենտրոնական պլանավորման՝ շուկայի անանձնական ուժերն ինքնաշարժ գործողությամբ ուղղորդում են ռեսուրսների հատկացումը, գնահատում արտադրողական գործոնների ներդրումն ու բաշխում ապրանքները։ Այս հրաշալի մեխանիզմը, որը, սակայն, որեւէ մեկի գյուտը չէ, այլ տնտեսական զարգացման ու գործունեության էությունն ինքնին, անկասկած կարող է խեղվել ու ամբողջովին փլուզվել գիտակցական միջամտության եւ ձեւափոխումների պատճառով։ Անձեռնմխելի մնալու դեպքում, երբ պետության լծակները սահմանափակված են գիշատիչ քայլերի կանխարգելմամբ, շուկան հրաշքներ է գործում տնտեսվարման ուղենշման առումով, սակայն գների սահմանմամբ, պետական կարգավորմամբ, բյուրոկրատական միջամտությամբ ու պլանավորմամբ խեղդված շուկայական ապարատը սկսում է սայթաքել՝ արդյունքում դառնալով բոլորովին անարդյունավետ։ Տարիներ առաջ իր դասընթացներում Ֆրեդ Թեյլորը, հարցին մեծ կարեւորություն տալով, շեշտում էր անձեռնմխելիության քաղաքականության անհրաժեշտությունը, եթե մենք ցանկանում ենք, որ գնային համակարգն արդյունավետ մնա տնտեսական գործունեության ուղղորդման մեջ։ Այս առթիվ նրա հաճախակի հորդորը մեկն էր՝ «Կապիկություն մի արեք թերմոստատի հետ»։

 

Շուկայի վրա ազդելու մերօրյա պրակտիկայի ծանր արդյունքը տեսանելի է ամենուրեք, սակայն սոցիալիստական այս միտումներին դիմագրավելու նշանները չափազանց թույլ են։ Պլանավորողները ծալվում-բացվում են ինչպես ուզեն՝ ճիշտ օրիորդ Հազարոտնուկի պես, այնինչ տնտեսության վերահսկման յուրաքանչյուր հավելյալ ճիգը սկիզբ է դնում ջղաձգումների եւ հոդախախտումների մի նոր շղթայի։ Նվիրյալ ինտերվենցիոնիստները, սակայն, իրենց զգալով ձիու վրա, թվում է՝ ոչ մի մտավախություն չունեն այս ամեն ինչի ավարտին ե՛ւ նրանց, ե՛ւ, ցավոք, մեզ սպասվող լճացումից ու համընդհանուր կաթվածից։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր