Նվազագույն աշխատավարձի մասին

Նվազագույն աշխատավարձը քաղաքական կեղծիք է, որն իրականում

վնասում է աղքատներին և ցածր որակավորում ունեցող աշխատողներին։

 

Ազատ շուկայական տնտեսությունում սպառողներին առաջարկվող յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության գին պետք է որոշվի բացառապես շուկայական առաջարկի և պահանջարկի հիման վրա։ Աշխատանքի շուկայում ևս աշխատանքի վարձատրության գինը՝ աշխատավարձը, պետք է որոշվի աշխատանքի առաջարկով և պահանջարկով։ Սակայն իրականում լիովին ազատ շուկայական տնտեսություն գոյություն չունի, քանի որ պետությունները շարունակում են ակտիվ միջամտել տնտեսական կյանքին։ Պետական միջամտության օրինակ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի առկայությունը։ Պետական քաղաքականությունը միշտ անտեսում է այս կամ այն ապրանքի կամ ծառայության ինքնարժեքը ձևավորող գործոնների արժեքները։ Այդ գործոններից է աշխատուժը, որը հաճախ ինքնարժեքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի։ Առևտրային կազմակերպությունների գլխավոր նպատակը շահույթի աճն է, բայց դրան հասնելու համար աշխատուժի ծախսն այլևս տրված մեծություն չէ։ Այդ իսկ պատճառով ձեռնարկատերերի համար մեծ պատասխանատվություն է որոշել ապագայում աճն ապահովել նոր աշխատող վարձելով, թե այլ միջոցներով։

 

Նվազագույն աշխատավարձը երբեք սոցիալական հավասարություն ապահովող միջոց չի եղել։ Այսօր այն դարձել է քաղաքական կոշտ գործիք, քանի որ դրա յուրաքանչյուր բարձրացում իրականում վնասում է բնակչության այն հատվածին, որն ամենաշատն օգնության կարիք ունի՝ հատկապես երիտասարդներին, սկսնակ աշխատողներին և դեռահասներին։ Հիմնական պատճառն այն է, որ տասնամյակներ շարունակ գործատուները կարողացել են վերահսկել աշխատավարձի աճի ազդեցությունը՝ տարբեր կազմակերպչական քայլերով սահմանափակելով  սկսնակ աշխատողների համար նախատեսված աշխատատեղերը։ Բայց այսօր տեխնոլոգիական առաջընթացը բոլոր գործատուներին հնարավորություն է տվել ամբողջությամբ հրաժարվել նման աշխատատեղերից՝ հարկային պարտավորություններ չառաջացնող, ոչ ծախսատար, նորարական սարքավորումների և ծրագրերի միջոցով։

 

Ըստ Ջ․ Բլեսինգեյմի՝ Forbes.com կայքում հրապարակված «Ժամանակն է նվազագույն աշխատավարձի մասին ասել ճշմարտությունը» հոդվածի՝ վերջերս գործատուների շրջանում իրականացված երկու առցանց հարցումների արդյունքները ցույց են տվել, թե ինչպես են նրանք վերաբերում նվազագույն աշխատավարձի մասին օրենքի առկայությանը և դրա փոփոխություններին։ Հարցին, թե ինչ կարծիք ունեն նվազագույն աշխատավարձի մասին, փոքր ձեռնարկությունների սեփականատերերի 82 տոկոսը պատասխանել է, որ դեմ է պետության կողմից աշխատավարձի նվազագույն շեմի սահմանմանը։ Բայց երբ հարցրել են, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումն ինչ ազդեցություն կունենա նրանց ձեռնարկատիրական գործունեության վրա, ապա նրանց 76 տոկոսը պատասխանել է, որ ոչ մի ազդեցություն չի ունենա։ Մտահոգության բացակայության պատճառն այն է, որ կամ նրանք արդեն վճարում են նվազագույն շեմից ավելի բարձր կամ հնարավորություն ունեն օրինական ճանապարհով չեզոքացնել այդ լրացուցիչ ծախսը՝ ի վնաս քիչ մասնագիտացված աշխատողների։

 

Տնտեսական հետազոտողներ Ա․ Կիմն ու Թ․ Քեյնը heritage.org կայքում նվազագույն աշխատավարձի մասին գրում են, որ այն սահմանափակում է տնտեսական ազատությունը՝ երկիրը դարձնելով քիչ մրցունակ՝ մասնավորապես աշխատուժի գնի տեսանկյունից։ Նրանք նաև նշում են, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ի Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կողմից 1900-ական թվականներից մինչ օրս ուսումնասիրված մոտ 90 էմպիրիկ մոդելների 2/3-րդը փաստում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման ազդեցությունը բացասական է․ աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացման հետևանքով ավելանում է հատկապես ցածր որակավորում ունեցող աշխատուժի գործազրկությունը։

 

Այսօր աշխարհի երկրների ավելի քան 90 տոկոսն ունի նվազագույն աշխատավարձի մասին օրենք։ Իսկ օրինակ՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Սինգապուրի, Հոնկոնգի և Ավստրիայի նման զարգացած տնտեսություն ունեցող երկրներում չկան նվազագույն աշխատավարձի օրենսդարական կարգավորումներ, և այս երկրներում գործազրկության մակարդակը բավականին ցածր է, իսկ միջին աշխատավարձը՝ բարձր։

 

Այն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը հանգեցնում է գործազրկության ավելացմանը, չի նշանակում, որ դրա աճը չի խթանում տնտեսությունը․ աշխատավարձի աճը պետք է տեղի ունենա ոչ թե օրենսդրական փոփոխության արդյունքում, այլ արտադրողականության բարձրացմամբ պայմանավորված։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր