Պետական կառավարման արդյունավետության բարձրացման ժամանակակից “Nudge” մոտեցումը

Ներկայումս պետական կառավարումն ուսումնասիրող գիտությունները ներառում են տեսությունների լայն շրջանակ որոշումների կայացման գործընթացները, գործողությունները և կազմակերպչական կառուցվածքի ձևավորումը բացատրելու համար:

 

Բոլոր ժամանակներում ցանկացած պետություն ձգտում է նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որոնք կապված են առաջարկվող նախաձեռնությունների և փոփոխությունների մասին քաղաքացիների հետ հաղորդակցման պետության անկարողության հետ, ինչը երբեմն չափազանց թանկ է նստում երկու կողմերի վրա՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով: Միայն 21-րդ դարում է հայտնվել այն գիտական հիմքը, որը կարող է բացատրել, թե ինչպես և ինչի մասին է մտածում քաղաքացին, հաղորդակցության ինչ ձև է նա ակնկալում պետությունից և ինչ է ակնկալում պետությունը այդ քաղաքացուց:

 

Վերջին 15-20 տարիների ընթացքում արևմտյան որոշ տնտեսագետներ եկել են այն եզրակացության, որ դասական տնտեսագիտական տեսությունը չի արտացոլում որոշումների կայացման գործընթացի ամբողջ բարդությունը. դիտարկած հարցերի շրջանակը չի ներառում անհատի մոտիվացիան, նրա ճանաչողական կարողությունները և արտաքին միջավայրի ազդեցությունը:

 

Իրականում, անհատների որոշումների կայացման վրա շատ հանգամանքներ են ազդում` սկսած սոցիալական խմբի ազդեցությունից, որի մեջ մեծանում է անձը, մինչև պայմանները, որում կայացնում է որոշումը: Պետության և քաղաքացիների հաղորդակցման տեսակներն անցել են նոր աստիճանի և պետական ծրագրերի, բարեփոխումների նախագծման և իրականացման ոլորտում վերջին տարիներին արդյունավետությամբ կիրառվում է վարքագծային մոտեցումը:

 

Վարքագծային տեսությունը փաստում է, որ ֆինանսական երևույթներն ավելի ճշգրիտ բացատրելու համար անհրաժեշտ է կիրառել այնպիսի մոդելներ, որտեղ ոչ բոլոր մասնակիցներն են համարվում ամբողջությամբ ռացիոնալ: Այս ուղղության հիմնադիրը տնտեսագետ Գ. Սայմոնն է: Նա կասկածի տակ առավ անհատի բացարձակ ռացիոնալ որոշումներ կայացնելու կարողությունը և առաջին  անգամ առաջարկեց «սահմանափակ ռացիոնալություն» տերմինը. վերջինիս համաձայն՝ անհատը որոշում կայացնում է սահմանափակությունների պայմաններում` պայմանավորված տեղեկատվություն մշակելու իր կարողությամբ: Այնուհետև այս տեսությունը զուգահեռաբար զարգացրեցին հետազոտողներ Ռ. Տալերը (2017թ. արժենացել է Նոբելյան մրցանակի վարքագծային տնտեսագիտությունում ներդման համար), Ա. Տվերսին ու Դ. Կանեմանը (2002թ. արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության մեջ հոգեբանական որոշ գաղափարներ ներդնելու համար, հատկապես անորոշության պայմաններում որոշումների կայացման և դատողության վերաբերյալ):

 

Շատ հաճախ մարդիկ գործում են զգացմունքների ազդեցության ներքո և փնտրում են տեղեկատվություն տիրապետելու և օգտագործելու առավել հեշտ ճանապարհներ՝ դրանով իսկ դրսևորելով  իռացիոնալ վարքագիծ և պարբերաբար ունենալով պարզ սխալներ և բացթողումներ իրենց կանխատեսումների մեջ:

 

Քաղաքացիների և պետության հաղորդակցման արդյունավետության բարձրացման համար առաջին պլան են մղվում հաղորդակցման ռազմավարությունների կառուցման տեխնոլոգիաները, մարդկանց մտածողության և հոգեհուզական վիճակի հետ աշխատանքը:

 

Հեղինակները պետական կառավարման մեջ առաջարկում են ճիշտ կառուցել, այսպես կոչված, ընտրության ճարտարապետությունը. այնպիսի համակարգ, որը պետք է մարդուն դրդի «ճիշտ պատասխանի»՝ միաժամանակ նրան թողնելով ամեն ինչ յուրովի անելու լիակատար ազատություն։ Այս պնդումները թույլ տվեցին տնտեսագետներին և սոցիոլոգներին այլ աչքերով նայել քաղաքացիների կողմից որոշումների ընդունման կառավարման գործընթացին։ Եվ այսպես, վարքագծային տնտեսագիտությունը սկսեց զարգանալ և կիրառվել պետական կառավարման մակարդակում։ Վարքագծային տեսության այս ոլորտը կոչվում է «Nudge» տեսություն, որն առաջարկում է ազդել խմբային և անհատական ​​որոշումներ կայացնելու գործընթացի վրա անուղղակի ցուցումների միջոցով: Համաձայն այս տեսության՝ գործողության «հրելը» (nudge) ոչ պակաս արդյունավետ է, քան գործողության ստիպելը կամ առաջարկությունը:

 

«Հրելու» տեսությունը հայտնի դարձավ Ռ. Տալերի և Կ. Սանշտեյնի «Nudge. Ինչպես կատարելագործել առողջության, հարստության և երջանկության վերաբերյալ մեր որոշումները» գրքի շնորհիվ, որը թողարկվել է 2008 թ.:  Նրանք «nudge»-ը սահմանեցին հետևյալ կերպ. «Հրելը (nudge), ինչպես մենք այն կկոչենք հետագայում, որոշումների կայացման ցանկացած կողմ է, որը խրախուսում է մարդկանց որոշակի ձևով փոխել իրենց պահվածքը՝ առանց ընտրության որևէ սահմանափակության: Հրելը կոչվում է պարզ, եթե այն հեշտությամբ կարելի է խուսափել: Հրելը արգելք չէ: Օրինակ՝ աչքի մակարդակով միրգը դնելը համարվում է «հրել», իսկ անօգուտ սննդի արգելքը՝ ոչ:

 

Առաջին պետական կառույցները, որոնք սկսել են կիրառել այդ տեխնոլոգիաները, Մեծ Բրիտանիայի նախարարների պալատը և ԱՄՆ-ի Պետական վարչությունն են: Այնուհետև նրանց են միացել Ավստրալիան, Նոր Զելանդիան, Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան:

 

Ներկայումս մոտ 150 երկիր արդեն օգտագործում են նմանատիպ տեխնոլոգիաներ, ավելի քան 20 երկիր պետական մարմիններում ստեղծել են վարքագծային կարգավորման ստորաբաժանումներ և «հրելու» քաղաքականության մշակման կենտրոններ:

 

Այն պետությունների փորձը, որոնք արդեն դիմել են պետական կառավարման մարմիններում Nudge-ի մասնագիտացված ստորաբաժանումների նպատակային ստեղծմանը, ապացուցում է, որ կոնկրետ նպատակների և խնդիրների հեռարձակման հենց նման մոտեցումն է օպտիմալ:

 

Nudge տեխնոլոգիաների գործնական կիրառման արդյունավետությունը ներկայացնենք մի քանի երկրների օրինակով:

 

Վարքագծային ֆինանսների դրսևորման լավագույն փորձերից մեկն է համարվում Սինգապուրի պետական կառավարման քաղաքականության  մեջ դրա կիրառումը: Սինգապուրը համարվում է տնտեսական հրաշքի դասական օրինակներից մեկը։ Դրան նպաստող գործոնների հարցը բանավեճային է, սակայն կարելի է «ընդհանուր գործոն» համարել պետական կառավարման որակը։  Ներկայացնենք միայն մեկ օրինակ, թե ինչպես են Սինգապուրի իշխանություններն օգտագործում Nudge-ը տնտեսական հարցերի լուծման համար։

 

Սինգապուրի իշխանությունները երկար ժամանակ փնտրում էին էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու միջոց։ Խնդիրն այն էր, որ բնակիչները չէին ընտրում առավել խնայողական սակագնային պլաններ։ Նեոդասական տնտեսական մոդելները պնդում են, որ գերռացիոնալ անհատները կընտրեն օպտիմալ սակագնային պլանը: Վարքագծային տնտեսագիտության տեսանկյունից իրավիճակն այլ կերպ է. օպտիմալ սակագնային պլանի ընտրությանը խոչընդոտում են որոշակի ճանաչողական և հոգեբանական սահմանափակումներ: Այս ճանաչողական դիմադրությունը հաղթահարելու համար Սինգապուրի իշխանությունները 2010 թ. փորձնական ռեժիմով գործարկել են «խելացի հաշվիչներ» նախագիծը, որոնք վերլուծել են էլեկտրաէներգիայի սպառման օրինաչափությունները և օգտատիրոջը տվել առաջարկվող ամենաարդյունավետ սակագնային պլանը: Փորձի արդյունքում օգտատերերի 95%-ն ընտրել է նոր սակագնային պլանը:

 

Ինչպես ցույց են տալիս վարքագծային ֆինանսների ուսումնասիրությունները, սոցիալական նորմերը կարող են ազդել սպառման օրինաչափությունների վրա: Ապացուցված է, որ սպառողներին բնորոշ է «կողմնորոշումը դեպի մեծամասնություն»։ Հենց այդ պատճառով էլ էլեկտրաէներգիայի հաշիվներում, որոնք ստանում են Սինգապուրի բնակիչները, հաճախ նշվում է ոչ միայն նրանց սպառած էլեկտրաէներգիայի քանակը, այլև սպառման միջին մակարդակը երկրում։ Նպատակն է առաջացնել անհարմարության և սոցիալական նորմերի խախտման զգացում նրանց մոտ, ովքեր սպառում են չափազանց շատ էլեկտրաէներգիա: Ըստ սոցիալական հոգեբան Ռ. Չալդինիի հաշվարկների՝ աշխարհի բնակչության 95%-ը հակված է հետևելու մեծամասնության օրինակին:

Այդ նույն տրամաբանությունն աշխատեց նաև Կոստա Ռիկայում:

 

Ջրի սպառման նվազումը խթանելու հաջող փորձ է անցկացվել Բելեն քաղաքում (Կոստա Ռիկա Հանրապետություն): Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են վարքագծային հրահրման երեք մեթոդներ.

Համեմատություն հարևանների հետ. ընդ որում՝ այն տնային տնտեսությունները, որոնց ջրի սպառումը ցածր էր թաղամասի միջինից, ջրի հաշիվը ստանում էին կպչուն «ժպտացող կաթիլով» պիտակով և շնորհավորանքներով, եթե սպառումը գերազանցում էր տարածաշրջանային միջինը՝ կպչուն պիտակը «տխուր կաթիլ» էր:

 

– Համեմատություն քաղաքի հետ. տնային տնտեսությունները, որոնց ջրի սպառումը բարձր էր կամ ցածր էր քաղաքի միջինից, ստանում էին ջրի հաշիվը նման պիտակներով:

 

– Պլանավորում. տնային տնտեսությունները ջրի հաշիվների հետ միասին ստանում էին ջրախնայողության պլանավորման թերթ, որով առաջարկվում էր կազմել անձնական պլան՝ հետագայում ջրի սպառումը կրճատելու համար, ինչպես նաև թվարկված էին ջրի սպառման նվազեցման մի քանի հատուկ եղանակներ:

 

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ հարևանների հետ համեմատությունը ջրի սպառումը կրճատել է 3,7-5,6%-ով, քաղաքի հետ համեմատությունն էական ազդեցություն չի ունեցել: Նախագծման թերթիկների բաժանումը կրճատեց ջրի սպառումը՝ 3,4-5,6%-ով:

 

Հարկային հայտարարագրերը ժամանակին ներկայացնելու Դանիայի փորձը

 

Կոպենհագենի iNudgeYou ընկերության մասնակցությամբ Դանիայի կառավարության կողմից իրականացված նախագծերից մեկն էր խրախուսել դանիական ընկերություններին ժամանակին ներկայացնել հարկային հայտարարագրերը:

 

2008թ.-ից ի վեր Դանիայի հարկային մարմինը (SKAT) ինքնուրույն է ներկայացնում քաղաքացիների հարկային հայտարարագրերը: Եթե ​​քաղաքացին համաձայն չէ հայտարարագրում արտացոլված տվյալների հետ, նա կարող է փոփոխություններ կատարել: Միևնույն ժամանակ, կազմակերպությունները պետք է ինքնուրույն լրացնեն հայտարարագիրը և հաշվարկեն հարկային վճարումների չափը: Արդյունքում, դանիական բոլոր ընկերությունների մոտ 35%-ը 2015թ. ժամանակին չի ներկայացրել հարկային հայտարարագիր:

 

iNudgeYou-ն առաջ քաշեց տեսակետ, համաձայն որի վերջերս ձևավորված և փոքր կազմակերպություններն ուշադրություն չեն դարձնում հարկային հայտարարագիրը լրացնելու անհրաժեշտության վրա այն պատճառով, որ քաղաքացիները չեն լրացնում հարկային հայտարարագիր:

 

Փորձի ընթացքում հայտարարագրերը չներկայացրած կազմակերպություններին (մոտավորապես 119 հազար ընկերություն) ուղարկվել է լրացուցիչ էլեկտրոնային նամակ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետից մեկ շաբաթ առաջ, մինչդեռ SKAT-ը ուղարկում էր վերջնաժամկետից մեկ ամիս առաջ: Փոփոխվել է նաև փոստի տեքստը, որում լրացվել է ժամանակին հարկային հայտարարագիր չներկայացնելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների (տուգանքների) վերաբերյալ տեղեկատվությունը, հարկային հայտարարագիր ներկայացնելու ձևը և տեքստից առաջ ավելացնելով «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ» բառը:

 

Փորձի արդյունքների համաձայն, հաջորդ տարի դանիական ընկերությունների 74%-ը ժամանակին ներկայացրեց հայտարարագիրը (2015թ. 65.3%-ի դիմաց):

 

Այսպիսով, պետության քաղաքականության իրականացման հիմնական խնդիրը միայն մեկն է. քաղաքացին չի հասկանում, թե ինչու են իրեն անհրաժեշտ պետության այս կամ այն նախաձեռնությունները, ինչը, ի վերջո, նրա  համար կապահովի այս կամ այն ներդրվող փոփոխությունները։ Չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ նա ընդունակ չէ, այլ այն պատճառով, որ նրա հետ չեն խոսում «նրա լեզվով», որն էլ ազդում է նրա արժեքների վրա՝ ստեղծելով գրեթե անհաղթահարելի խոչընդոտ:

 

Պետական քաղաքականության մշակման ժամանակ կարգավորող սուբյեկտների կողմից որոշումների կայացման վրա ազդող վարքագծային դրդապատճառների հաշվի առնելը կարող է զգալիորեն բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը:

 

Նման մոտեցման զարգացումն անվիճելի առավելություններ է տալիս պետությանը, ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից։ Քաղաքացու կողմից ընտրության ձևավորումը նրա արժեքային կողմնորոշումների միջոցով՝ հօգուտ պետության կողմից առաջարկվող փոփոխությունների, փոքր միջոցներով կարող է հանգեցնել զգալի արդյունքների, որոնք, ի վերջո, դրական կանդրադառնան և՛ քաղաքացիների, և՛ պետության վրա, քանի որ կհանգեցնեն տրիլիոն բյուջետային միջոցների խնայմանը և սոցիալական լարվածության մակարդակի նվազմանը՝ կապված  պետության և քաղաքացիների միջև հնարավոր բաց կամ ներքին դիմակայության հետ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր