Դեղերի շուկա. դարձ ի շրջանս յուր

Նախկին իշխանությունների շրջանն այնքան փակուղային էր ու անհեռանկար, որ միշտ անպատեհ եմ համարել հեղափոխության շրջանում ձևավորված լիցքն ու այն կապիտալիզացնելու հնարավորությունը համեմատել նախկին փտած վիճակի հետ:
20 տարի լինելով դեղերի ներմուծման և իրացման ոլորտում, ղեկավարելով ամենախոշոր դեղ ներկրող ընկերություններից մեկը՝ պետք է արձանագրեմ՝ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը ավելի վատ է, քան երբևէ:

 

2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՜ մեծածախ, և՜ մանրածախ վաճառքով: Օրենքի այս դրույթն ընդունվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անձնական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով (տե՜ս հղումը՝ Ինչու են բզբզում դեղերի շուկան. գուշակիր «Մեղեդին» ):

 

Դրույթը փակուղու առաջ է կանգնեցնում բոլոր այն ընկերություններին, որոնք ունեն դեղատնային ցանց և միաժամանակ զբաղված են դեղ ներմուծելով: Այդպիսիք կազմում են շուկայի մոտ 70 %-ը: Մեր ընկերությունն էլ այս օրերին զբաղված է նախապատրաստվելով, որպեսզի նախ՝ առանձին-առանձին փակենք դեղատները, ապա զրոյից սկսենք վերալիցենզավորման նոր գործընթաց, որի ժամանակ, ի դեպ, հարկադիր պարապուրդի ենք մատնվելու:

 

Վերալիցենզավորման գործընթացը ենթադրում է ամեն դեղատան համար շուրջ 250 000 դրամ լրացուցիչ ծախս: Մեր ընկերության դեպքում՝ խոսքը 50 դեղատան մասին է:

 

Մանրածախ դեղատնային ցանց ունեցող ընկերություններն իրենց առևտրային գործունեությունը շարունակելու են նոր իրավաբանական անձի միջոցով, հետևաբար ապրանքային մնացորդների վաճառքի (տեղափոխման) ժամանակ առաջանալու են լրացուցիչ հարկային մեծ պարտավորություններ ԱԱՀ-ի մասով: Մեր ընկերության դեպքում խոսքը շուրջ 400 000 ԱՄՆ դոլարի/ մոտ 200  միլիոն դրամ/ մասին է, որն արհեստականորեն ստեղծված ծանրաբեռնվածություն է, քանի որ փաստացի իրացում, որպես այսպիսին, տեղի չի ունենում:

 

Իշխանափոխությունից առաջ, 2018-ի փետրվարին, հանդիպել էինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ քննարկելու ոլորտի խնդիրները, մինչ այդ էլ՝ վերոնշյալ խնդրի հետ կապված՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Երկուսն էլ միանգամից ընկալեցին խնդիրը, Կարապետյանն ասաց, որ սա արհեստական, ոչ մի հարց չլուծող դրույթ է, որը պետք է հանել: Ի դեպ, օրենսդրական նմանատիպ փոփոխություն տեղի էր ունեցել նաև 2012-ին՝ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքում, որով անմիջապես արտադրող կամ ներկրող կազմակերպություններին փաստացի արգելվել էր մանրածախ առևտրով զբաղվելը, ինչը մեկ տարի անց վերացվեց՝ հաշվի առնելով փոփոխության անարդյունավետ լինելը:

 

Լեգիտիմություն չունեցող այդ իշխանությունը գոնե փորձում էր վերանայել պարզունակ նման խնդիրները: Նոր իշխանությունները գերլեգիտիմության պայմաններում իրենց պարտավորված չեն զգում ոչ միայն լուծումներ տալ խնդիրներին, այլև գոնե ընկալել դրանք:

 

Մեկուկես տարի է՝ այս հարցը սառեցված էր:
Մեր առաջարկը նոր կառավարությանը՝ վերանայել «Դեղերի մասին» օրենքի այս անարդյունավետ դրույթը, չի ընկալվում՝ փոքր և միջին բիզնեսի մասին՝ իբր հոգ տանելու հիմնավորմամբ: Սա արհեստական հիմնավորում է, քանի որ «Դեղերի մասին» օրենքով սահմանվել է հատուկ դրույթ, որով մեծածախ ընկերությունը կարող է իր դեղատնային ցանցն աշխատեցնել այլ ընկերության միջոցով:

 

Դիմեցինք Առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով, որ գոնե լիցենզիա ունեցող դեղատներն ավտոմատ վերալիցենզավորվեն, որպեսզի չպարալիզացվի դեղատների աշխատանքը: Մեր այս առաջարկը չընդունվեց:

 

Այդքան բացատրելուց ու հիմնավորումներ ներկայացնելուց հետո իմաստ չունեցող, պարզունակ այս հարցը չընկալելուն այլ բացատրություն՝ բացի դիլետանտիզմից ու թշնամությունից, չի լինում գտնել:

 

Մյուս հարցը. 2019-ի փետրվարին ընդունված «Դեղերի մասին» օրենքից բխող ներմուծման նոր կարգն ավելի է վատթարացրել վիճակը:
Ավելի շատ խոչընդոտներ են դրվում՝ սահմանափակելով կենսական  դեղերի օրինական շրջանառությունը, մեծացնելով ստվերային շրջանառությունը: Գրեթե ամեն օր իրավապահ մարմինները հայտնում են  մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքերի մասին:

 

Դեղերի մասին ոչ պրոֆեսիոնալ, արգելելուն միտված, ծայրահեղ օրենսդրության պատճառով այլ շուկաների ու Հայաստանի գների միջև տարբերությունը, շատ դեպքերում, չափազանց մեծ է:
Նույն այդ օրենսդրության պատճառով նաև կենսական շատ դեղերի դեֆիցիտ է ստեղծվում, քանի որ օրինական ճանապարհով դրանք Հայաստան բերելն անհնար է: Սրանք են մաքսանենգության ավելացող դեպքերի պատճառները. ոմանք՝ չդիմանալով գայթակղությանը, ռիսկայնությունը հաշվի չառնելով՝ դիմում են մաքսանենգ միջոցների և բռնվում:

 

Բացի օրենսդրական խոչընդոտներից՝ ոչ պակաս պատուհաս է նաև Առողջապահության նախարարության և նրա ստորաբաժանման՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» աշխատանքը: Կոչված լինելով ստուգելու՝ դեղը ՀՀ-ում գրանցված է և թույլատրելու ներմուծումը, նրանք զբաղված են վարչական չարաշահումներով. ստեղծում են ամեն տեսակի մանրախնդիր արգելքներ, որպեսզի թույլ չտան դեղերը ներմուծել կամ, նվազագույնը, գոնե հնարավորինս ձգձգեն ներմուծումը: Եթե նախկինում նույն բանն անելով՝ ձգձգում էին միջինը 15 օր, այժմ հղում անելով ներմուծման նոր կարգին և օրենքին՝ նույնիսկ աշխարհի ամենահեղինակավոր արտադրողների դեղերի թույլտվությունը ձգձգում են միջինը 25 օր:
Ի դեպ, Վրաստանում ողջ այդ գործառույթը կատարում է մաքսային մարմնի տեսուչը մաքսազերծման ժամանակ՝ դեղերի գրանցված լինելը ստուգելով համապատասխան ռեեստրում: Եվ որևէ խնդիր երբեք չի առաջանում:

 

«Դեղերի փորձագիտական կենտրոնն» իր ստեղծման օրից, կեղծ դեղերի դեմ պայքարի մասին լուրջ տեսքով հայտարարություններ է անում, ստեղծում աշխատանքային բուռն գործունեության պատրանք: Իրականում՝ նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրոյին մոտ է, և այդ զրոյական ֆունկցիայով միլիոնավոր դոլարներ են աշխատում:

 

Այս աշխատաոճի հիմնադիրը դեռ Էմիլ Գաբրիելյանն էր, որի մեքենայություններից մեկը քաղաքի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցի չորսհարկանի շենքը յուրացնելն ու ինքն իր ղեկավարած պետական հիմնարկին վարձով տալն էր: Աշխատելու նույն ոճը այսօր էլ շարունակվում է և խրախուսվում նոր նախարարի կողմից:

 

Օրինական ներկրված դեղերի ներմուծումը մերժվում է՝ իբրև թե փորձաքննության արդյունքում, և սկսվում է մեր պայքարը հիերարխիկ ողջ շղթայով՝ սկսած փորձագիտական կենտրոնի փորձագետից, ներմուծման բաժնի պետով, փորձագիտական կենտրոնի պետի տեղակալով, Առողջապահության  նախարարության դեղերի վարչության պետով՝ մինչև փոխնախար՝ հասկացնելու, որ իրենց մերժումն ապօրինի է: Սա էլ մի առանձին զզվացնող գործընթաց է, երբ մեկը մյուսի վրա է բարդում հարցը, միմյանց «պաս են տալիս», խուսափում են պատասխանել հեռախոսազանգերին …Որոշ դեպքերում՝ մեր համառությամբ հաջողության հասնում ենք, շատ դեպքերում էլ՝ ապարդյուն:

 

Եվս մեկ կարևոր խնդիր. հեղափոխությունից հետո արձանագրվում էր, որ նախկին իշխանության մասը կազմող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ը նույնպես մտել է օրինական դաշտ և աշխատում է հաշիվ-ապրանքագրերով: Այսօր ամեն ինչ վերադարձել է նույն վիճակին. նա աշխատում է, ինչպես աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Սա ազդակ է մյուս ընկերություններին՝ աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:

 

Սրանք դեղերի շրջանառության ոլորտում եղած կարևոր խնդիրներից մի քանիսն են միայն: Մեր մտահոգությունը ոչ միայն այն է, որ պետական մարմինները, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը, չեն կատարում իրենց աշխատանքը, այլ անբան են, հավես չունեն ինչ-որ լուրջ, համակարգային փոփոխություն ենթադրող խնդիր լուծել: Արվող քայլերն էլ արագ տպավորություն թողնելու նպատակով են՝ առանց հիմնավոր, լուրջ աշխատանքի: Լեգիտիմության պաշարը, որը տվել ենք իշխանություններին, առայժմ միայն մսխվում է՝ առանց վերականգնվելու:

 

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր