Երբ գանձում են «Ընդունելի առավելագույն գինը»

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Բարիքների եւ ծառայությունների դիմաց «ընդունելի առավելագույն գին» գանձելու կշտամբանքը գործարարին պատկերում է որպես դրամաշորթի, թալանչու եւ օրենքը չարաշահողի կամ, նվազագույնը, մարդկային բարեսրտության շնորհից իսպառ զուրկ մեկի։ Անձինք, որոնք համարում են, թե ընդունելի առավելագույն գին գանձելը հակասոցիալական գործելաոճ է, ըստ ամենայնի՝ կողմ կլինեն նաեւ այնպիսի «ուղղիչ» սոցիալիստական քայլերի գործադրմանը, որպիսիք են գնի, արտադրության կամ փոխանակման վերահսկողությունը։

 

Առեւտուր անելիս մեզնից շատերը սիրում են «պտույտ տալ»՝ փնտրելով վաճառողների, որոնք լավագույն ապրանքը կառաջարկեն ամենացածր գնով։ Սեփական բարիքներն ու ծառայությունները վաճառելիս մենք նույնաբար փնտրում ենք գնորդների, որոնց հետ առեւտուրը կլինի առավելագույնս շահավետ։ Անհեթեթ դատարկաբանություն կլինի պնդել, իբր դուք կամ ես գործում ենք հակառակ սկզբունքով։

 

Սակայն ենթադրենք, թե ինչ-որ մի բարիք կամ ծառայություն, որից կախում ենք ձեռք բերել (կոչենք դա անհրաժեշտություն), շուկայում նվազել է։ Այժմ թող այդ բարիքին կամ ծառայությանը տիրապետող սակավաթիվ բախտավորները գանձեն ընդունելի առավելագույն գինը։ Ի՞նչ տեղի կունենա։ Կհետեւի ամենատարբեր ածականների տարափ՝ «Շա՛յլոք», «վաշխառո՛ւ» եւ այլն… Եւ սա՝ միմիայն քանի որ այս մարդիկ գործել են ճիշտ այնպես, ինչպես կաներ մեզնից գրեթե յուրաքանչյուրն ազատ ընտրության պայմաններում։

 

Մենք պակաս հակված կլինենք ազատ շուկայի, կամավոր փոխանակման եւ մասնավոր սեփականության հենքի վրա կառուցված մեր կենսակերպը կործանելուն, եթե քիչ պիտակավորենք ընդունելի առավելագույն գին գանձողներին։ Հակառակը, հարկավոր է վերջիններիս ողողել մեր բարեհաճությամբ, երբ այսպես կոչված «պակասություն-բարձր-պահանջարկ» իրավիճակը լրջորեն վտանգում է մեր տնտեսական բարօրությունը։[1] Իրականում, ազատ եւ անկաշկանդ շուկայի ազդակներին ի պատասխան ձեւավորված այս գնագոյացումը ունակ է հնարավորինս արագ եւ արդարացի կերպով վերականգնել շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ հավասարակշռությունը։ Ընդունելի առավելագույն գնի գանձումը սկզբունքորեն նույնանում է իր տնտեսական հակադրությանը՝ լիկվիդացիոն գներով վաճառքին, երբ անհրաժեշտ է լինում ձերբազատվել բեռ դարձած խմբաքանակից։ Սրանցից յուրաքանչյուրն ուղղիչ եւ պաշտպանիչ մի քայլ է։ Անիմաստ է նզովել առաջինը, թե ինչ է՝ տհաճ է մեզ, որովհետեւ դա նույնը կլինի, ինչ դատապարտել վերջինը, որն առավելապես գոհություն է պատճառում բոլորիս։ Երկուսն էլ բաշխում են հասանելի ռեսուրսները նախընտրելի կիրառություններով, ինչի ցուցանիշը մեր կողմից գնվելու կամ չգնվելու փաստն է։

 

Ըստ էության, ազատ շուկան, այն է՝ փոխանակման ազատությունը, երբ գներն ազատորեն արձագանքում են առաջարկի ու պահանջարկի փոփոխություններին, մի հսկայական համակարգիչ է , որն անհամեմատ գերազանցում է մարդու ստեղծած կամ ստեղծելիք ցանկացած էլեկտրոնային հաշվիչ մեքենայի կարողությունները։ Ողջ աշխարհից հավաքագրվող տվյալները՝ բնույթով միանգամայն բազմազան եւ բարդ (եւ որոնք ընդամենը մի փոքր մասն են նրա, ինչին որեւէ մարդ կամ մարդկանց խումբ կարող է տեղյակ լինել, էլ չասած՝ հավաքել եւ մուտքագրել), արագորեն եւ ավտոմատ կերպով մշակվում են, իսկ պատասխաններն արտածվում են գների տեսքով։ Այս գները, ըստ էության, լուսացույցի կարմիր եւ կանաչ նշաններ են, որոնք գործարարներին հաղորդում են միայն մի բան՝ «Անհապաղ մտեք այս գործի մեջ. առաջարկը փոքր է, պահանջարկը՝ բավականին բարձր» կամ «Շտապ դուրս եկեք ոլորտից. առաջարկը շատ բարձր է, պահանջարկը՝ համեմատաբար աննշան»։[2]

 

Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ բարիք կամ ծառայություն կգործածենք այս հրաշակերտ եւ անանձնական համակարգչի աշխատանքը պատկերելու համար։ Հավասարապես կիրառելի են խոտհար մեքենան ու հաստոցը, ցորենի պարկն ու երկաթի ձուլումը, դրամական վարկը կամ… լոլիկը։

 

Դիցուք, լոլիկի մատակարարումն ինչ-ինչ պատճառներով զգալիորեն նվազում է։ Միլիոնավոր մարդիկ հաճույքով են ուտում այս միրգը, ուստի պահանջարկը շարունակում է մնալ բարձր։ Ցանքսերը ոչնչացրած կործանարար հիվանդությունից հրաշքով խուսափած սակավաթիվ երջանիկ ագարակատերերը հայտնաբերում են, որ կարող են իրենց փոքր պաշարը վաճառել ֆունտը երկու դոլարով, եւ հենց այդպես էլ անում են։ Սալաթ սիրող շատ շատերը, անկարող լինելով վճարել «խելքից դուրս» գներ, սկսում են անբարեհաճ ածականներով հիշել նշյալ ագարակատերերին՝ «թալանչիներ են ու վե՛րջ»… Այնինչ, փոքրաքանակ այս բախտավորները սոսկ հավատարմորեն հետեւում են համակարգչի հրահանգներին՝ վարվելով ճիշտ այնպես, ինչպես արձագանքում ենք ես եւ դուք մեր աշխատավարձի բարձրացմանը՝ «գերազա՛նց»։

 

Այս իրավիճակում ի՞նչ տեղի կունենա, եթե շուկան մնա ազատ։ Անմիջապես եւ ինքնաբերաբար գործի կանցնեն զանազան ուղղիչ ուժեր։ Առաջինը՝ բարձր գինը, հսկայական շահույթ խոստանալով, շատերին կդրդի լոլիկ աճեցնել, եւ, որ ավելի կարեւոր է, ասես հրաշքով կհանգեցնի ախտադիմացկուն տեսակների բուծմանը։ Հնարավորինս կարճ ժամկետում լոլիկը կրկին կլցնի շուկաները, իսկ գինը կիջնի տակառը մեկ դոլարի՝ հասանելի դառնալով բոլորին։

 

Ի հակադրություն ասվածի, պատկերացնենք մյուս ծայրահեղությունը՝ օրենքի ուժով պահպանվում է հին գինը։ Որո՞նք են սրա՛ հնարավոր հետեւանքները։ Հին գնի դեպքում, ուր մրցակցության արդյունքում շահույթը սեղմվել-հասցվել է հնարավոր նվազագույնին, լոլիկ աճեցնել ցանկացողները դաշտ մտնելու շատ քիչ շահագրգռվածություն կունենան, իսկ լոլիկի առանց այդ էլ նվազած պաշարի բաշխումը կորոշի ոչ թե գինը, այլ ֆավորիտիզմը։ Ուստի, միանգամայն բնական է ենթադրել, որ այսպիսի բաշխիչ համակարգի առաջացրած խիստ դժգոհությունը կարող է մնացյալ լոլիկ աճեցնողներին դրդել հեռանալու գործունեության պակաս լարված ու զգացմունքային ոլորտներ։ Հնարավոր է անգամ, որ լոլիկն առհասարակ վերանա երկրի երեսից։[3]

 

Ապշեցուցիչ ու անհավատալի այս համակարգիչը՝ ազատ շուկան եւ դրա գնագոյացումը, գործում է «փոխանակման ազատություն» կոչվող նախադրյալի հենքի վրա։ Այնինչ, երբ մենք վերահսկողություն ենք սահմանում գների, աշխատավարձերի կամ արտադրության ծավալների վրա, համակարգչին մատուցվող տվյալները դառնում են անճիշտ, իսկ այդ դեպքում դրա տված ազդակները, բնականաբար, եւս նույնքան սխալ են լինում։ Սա բացատրում է, թե մեր երկրում ինչու կա ցորենի, կարագի, բամբակի եւ այլ ապրանքների հսկայական պաշար, որն իզուր զբաղեցնում է հարկատուների միջոցներով պահվող պահեստները՝ հասնելով այնպիսի ավելցուկի, որն ավելի շատ վախեցնում է արդեն, քան գոհացնում։

 

Մուտքագրվող տվյալները որքան ճշգրիտ արտացոլեն առաջարկ-պահանջարկ իրավիճակն աշխարհի երեսին բնակվող բոլոր մարդկանց համար, այնքան ավելի օգտակար կլինեն համակարգչից ստացվող ազդակները։ Սոցիալիստական զգացմունքները, որպիսին է նաեւ ընդունելի առավելագույն գին գանձողին կշտամբելը, կարող են սկիզբ դնել տվյալների խեղաթյուրման մեխանիզմների գործարկմանը։ Ինչպե՞ս։ Տնտեսապես անհիմն զգացմունքները սկսում են բորբոքել կառավարական վերահսկողության հնոցը, եւ ավտոմատ աշխատող համակարգչի փոխարեն, որի ապշեցուցիչ ծառայությունները միանգամայն «ձրի» են, մենք ստանում ենք բյուրոկրատական մի ապարատ, որը տարեկան մի քանի միլիարդ դոլար ծախսելով՝ փորձում է իր վրա վերցնել տվյալների հավաքագրման անհնարին եւ անլուծելի խնդիրը։ Արդյունքում… վերանում է լոլիկը։

 

Հնարավոր բոլոր ելքերի հաշվառմամբ՝ «ընդունելի առավելագույն գինը» գանձել հրաժարվող վաճառողն իրականում արջի ծառայություն է մատուցում հասարակությանը, քանի որ չի հաջողացնում բաշխել նվազ պաշարներն առավելագույնս ցանկալի օգտագործման ուղղություններով, որպիսիք որոշում ենք ես եւ դուք՝ ապրանքը գնելու կամ ձեռնպահ մնալու միջոցով։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

 

 

[1] Պակասությունն անվանում եմ «այսպես կոչված», քանի որ յուրաքանչյուր ցանկալի ապրանք կամ ծառայություն, որը գին ունի առհասարակ, անշուշտ, ունի նաեւ պակասություն, քանի որ ի տարբերություն օդի, ոչ ոք չի կարող ձրի ձեռք բերել այնքան, որքան կամենա։

 

[2] Կողմնակի դիտողություն։ Թեեւ ազատ շուկան իր անվանումը ստացել է փոխանակման ազատությունից, գոյություն ունի այս անվանման արդարացիությունը ցուցադրող եւս երկու պատճառ։ Առաջինը՝ դրա հաշվիչ ծառայությունը «ձրի» է՝ չկա ո՛չ վարձակալության, ո՛չ հարկատվության պահանջ, համակարգիչն աշխատում է արեւային էներգիայի պես անվճար՝ չպահանջելով հավելյալ որեւէ տիպի կորպորատիվ կամ բյուրոկրատական կառույց, քան կպահանջեր որեւէ բնական գործընթաց։ Երկրորդը՝ գնորդներն ու վաճառողներն ազատված են իրենց որոշումների կայացման համար անհրաժեշտ սակավաթիվ ազդակների (գների) հաշվարկին հանգեցնող տրիլիոնավոր քմահաճույքները, տրամադրությունները, կարիքները, ցանկությունները, անբարեհաճությունները, աղետները, գյուտերը, արտադրողականությունները եւ բոլոր մնացյալ տվյալներն ու գործակիցներն իմանալու անհրաժեշտությունից։

 

[3] Հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆավորիտիզմի մոլեգին աճն ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի Գնային կառավարման գերատեսչության (OPA) սահմանած գներն ընկնում էին առաջարկ-պահանջարկով պայմանավորված բնականոն մակարդակից ցածր։ Դրա առաջ բերած դժգոհությունն ու ոխը շարունակում են պահպանվել մինչ օրս։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր