Ու՞մ են պաշտպանում սակագները

(թարգմանությունը՝ «Economics in One Lesson» by Henry Hazlitt գրքից)

 

Ո՞րն է տնտեսագիտության տեսության կատարելագործումների և ձեռքբերումների քննարկման իմաստը, եթե հասարակական կարծիքը և պետությունների ընթացիկ քաղաքականությունը նույնիսկ չեն հասել Ադամ Սմիթի տեսության մակարդակին։ Ժամանակակից սակագնային և առևտրային քաղաքականությունները ոչ միայն լավը չեն, այլ նաև անհամեմատ վատն են նրանցից, որոնք կիրառվում էին 17-18-րդ դարերում։ Իսկ ներմուծման մաքսատուրքերի և այլ առևտրային արգելքների պատճառները մնացել են նույնը։

 

Ադամ Սմիթի «Ազգերի հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատությունից ավելի քան երկու հարյուր տարի առաջ ազատ առևտրի առավելությունները հայտնի էին բոլորին, բայց այդքան պարզ և համոզիչ դրանք բացատրվել են հենց այդ գրքում։ Այդ երևույթի իմաստը Սմիթն արտահայտել է մի քանի նախադասություններում․

«Ցանկացած երկրում սպառողների մեծամասնությանն ավելի ձեռնտու է ապրանքներ գնել նրանցից, ովքեր վաճառում են դրանք ամենացածր գներով։ Այս միտքն այնքան ակնհայտ է, որ անհեթեթություն կլինի ապացուցել դա։ Այն երբևէ չէր էլ դրվի կասկածի տակ, եթե չլիներ որոշ հետաքրքրված անձանց սոֆիստիկան, որը քնեցնում է սպառողների առողջ միտքը»։

 

Մյուս կողմից նա ազատ առևտուրը դիտարկում էր որպես աշխատանքի մասնագիտացման ուղիներից մեկը․

«Յուրաքանչյուր տանտեր, որպես կանոն, երբեք չի փորձում անել այն, ինչն ավելի էժան կլինի գնել։ Դերձակը չի կարում կոշիկներ իր համար, այլ գնում է դրանք կոշկակարից։ Կոշկակարը չի կարում հագուստ իր համար, նա այդ աշխատանքը հանձնարարում է դերձակին։ Ֆերմերը չի զբաղվում ոչ առաջին և ոչ էլ երկրորդ գործով։ Նա աշխատանք է տրամադրում արհեստավորներին։ Նրանք բոլորը հասկանում են, որ ավելի ձեռնտու է ուղղորդել իրենց ուժերն այնպես, որպեսզի ունենան առավելություն հարևանների նկատմամբ, ինչպես նաև սեփական արտադրանքի որոշակի մասի հաշվին գնումներ կատարելու հնարավորություն։ Ինչը խելամիտ է առանձին ընտանիքի համար, դժվար թե անխոհեմ լինի ամբողջ թագավորության համար»։

 

Անհեթեթության դասական օրինակներից է մաքսային սակագների սահմանումը (օրինակը կիրառելի է ոչ միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, այլ նաև ցանկացած երկրների համար)։

 

Բրդյա սվիտեր արտադրող ամերիկյան ընկերությունը գալիս է Կոնգրես կամ Պետական դեպարտամենտ և ասում է կոմիտեի անդամներին կամ պաշտոնյաներին, որ բրիտանական սվիտերների մաքսային սակագների իջեցումը կամ չեղարկումը կդառնա ազգային մասշտաբի աղետ։ Այժմ նա վաճառում է իր սվիտերները 30 դոլարով, սակայն անգլիական արտադրողները կարողանում են նույն որակի սվիտերները վաճառել 25 դոլարով։ Ամերիկացի արտադրողի վնասները փոխհատուցելու համար պետք է սահմանել մաքսային սակագին 5 դոլարի չափով։ Իհարկե արտադրողը չի նշում, որ մտածում է իր մասին, այլ հոգ է տանում հազարավոր մարդկանց համար, որոնք աշխատում են իր մոտ և այն մարդկանց մասին, որոնց վճարունակությունն ուղիղ կերպով կախված է այդ աշխատողների վճարունակությունից։ Զրկել նրանց աշխատանքից նշանակում է նպաստել գործազրկության աճին և վճարունակության անկմանը։ Եթե նա կարող է ապացուցել, որ սակագների նվազեցումը կամ չեղարկումը նրան սնանկ կդարձնի, ապա կոնգրեսը կկանգնի նրա կողքին։

 

Սխալը կայանում է նրանում, որ պատգամավորները դիտարկում են սակագների ներդրման հետևանքները միայն տվյալ արտադրողի և նրա աշխատողների կամ միայն ամերիկյան տրիկոտաժ արտադրող արդյունաբերության համար։ Նրանք նկատում են անմիջական արդյունքը և անտեսում են հետևանքները։

 

Ենթադրենք, որ ամերիկյան արտադրողին իրոք պետք է, որպեսզի պահպանեն 5 դոլարի չափով սակագինը յուրաքանչյուր սվիտերի համար՝ չսնանկանալու և աշխատողների զբաղվածությունն ապահովելու համար։ Այն չեղարկելու դեպքում կառաջանան բազում վատ հետևանքներ։ Եվ այսպես, մաքսային սակագինը վերացնում են։ Ձեռնարկատերը սնանկանում է, հազարավոր աշխատողներ զրկվում են կյանքի համար անհրաժեշտ միջոցներից։ Առևտրականները, որոնց մշտական հաճախորդները եղել էին այդ աշխատողները, կրում են կորուստներ։ Միևնույն ժամանակ կան և այլ արդյունքներ, ոչ պակաս իրական և անմիջական։ Բայց դրանք տեսնելն ավելի բարդ է։ Այժմ սվիտերները, որոնք արժեին 30 դոլար, կարելի է ձեռք բերել 25 դոլարով։ Հետևաբար սպառողները կարող են գնել միևնույն սվիտերը պակաս գումարով կամ ավելի որակյալ սվիտեր նույն գումարով։ Եթե նրանք ձեռք են բերում նույն որակի սվիտեր, նրանք ստանում են ոչ միայն սվիտերը, այլև 5 դոլարի չափով մնացորդ, որը նրանք կարող են ծախսել այլ բանի վրա։ Այն 25 դոլարը, որը նրանք վճարում են ներմուծված սվիտերի դիմաց, նպաստում է զբաղվածության աճին Անգլիայում։ Մնացած 5 դոլարն ուղղվում է ԱՄՆ-ի տնտեսության այլ ճյուղերում աշխատատեղերի ստեղծմանը։

 

Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Գնելով բրիտանական սվիտերները՝ սպառողներն անգլիացիներին տալիս են արտարժույթ, որով նրանք իրենց հերթին կարող են գնել ամերիկյան ապրանքներ։ Փաստորեն՝ (եթե ուշադրություն չդարձնենք այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են փոխարժեքների տատանումները, վարկերը) անգլիացիների համար դա ստացած արտարժույթի օգտագործման միակ եղանակն է։ Անգլիացիները ստիպված են գնել ամերիկյան ապրանքների լրացուցիչ ծավալներ, քանի որ որևէ կերպ պետք է օգտագործել աճող արտարժութային ակտիվները։ Ամերիկյան շուկաներում անգլիական ապրանքների մեծ ծավալներով ի հայտ գալն արդյունքում նպաստում է ամերիկյան ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ չնայած ԱՄՆ-ի հագուստի արտադրությունում ավելի քիչ աշխատողներ են ներգրավված՝ զբաղվածությունն ավելի արդյունավետ է։ Լվացքի մեքենաների արտադրության կամ ինքնաթիռաշինության ոլորտում զբաղվածությունն աճում է։ Արդյունքում ԱՄՆ-ում զբաղվածությունը չի նվազում, իսկ ամերիկյան և անգլիական արտադրության ծավալներն աճում են։ Պարտադրված կերպով արտադրելու (այն, ինչը ստացվում է վատ կամ ընդհանրապես չի ստացվում) փոխարեն երկու երկրների աշխատողները թողարկում են այն արտադրանքը, որը նրանք կարող են անել բոլորից լավ, ինչը ձեռնտու է երկու երկրների սպառողներին։ Նրանք կարող են գնել այն, ինչը նրանց պետք է և այնտեղ, որտեղ դա ավելի էժան է։ Ամերիկյան սպառողներն ապահովված են սվիտերներով, իսկ բրիտանացիները՝ լվացքի մեքենաներով և ինքնաթիռներով։

 

Այժմ տեսնենք իրավիճակը մյուս կողմից։ Ի սկզբանե դիտարկենք պաշտպանողական սակագնի ներդրման հետևանքները։ Ենթադրենք, որ սկզբից ներմուծման ապրանքների վրա մաքսատուրքեր չեն եղել և ամերիկացիներին ավելի քան գոհացնում էին ներմուծվող ոչ թանկ սվիտերները։ Եվ այստեղ հայտնվեցին գործարարներ, որոնք սկսեցին պնդել, որ մեկ սվիտերի դիմաց 5 դոլարի չափով սակագին սահմանելու դեպքում կարելի է բացել սվիտերների սեփական արտադրությունը։

 

Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է։ Անգլիական սվիտերների գինն ամերիկացի սպառողների համար կբարձրանա այնքան, որ ամերիկացի արտադրողներին ձեռնտու կդառնա զբաղվել այդ բիզնեսով։ Սակայն բանը նրանում է, որ արդյունքում ամերիկացի սպառողներին ոչինչ չի մնա, քան «սուբսիդավորել» նոր ճյուղը։ Յուրաքանչյուր ամերիկյան սվիտերի համար նրանք պետք է վճարեն մաքսատուրք, որը ներառված է նոր և ավելի թանկ սվիտերներում։

 

Ամերիկացիները, որոնք նախկինում չէին աշխատում տրիկոտաժի արտադրությունում, այժմ կստանան աշխատանք այդ ճյուղում։ Սակայն ազգային արտադրության կամ զբաղվածության որևէ աճ չի լինի։ Նկատի ունենալով, որ ամերիկյան սպառողը ստիպված կլինի վճարել 5 դոլար ավել նույն որակի սվիտեր գնելու դիմաց, նրա մոտ մնալու է ավելի քիչ գումար այլ գնումների համար։ Նա ստիպված է կրճատել իր ծախսերը 5 դոլարով։ Այսպիսով՝ նոր ճյուղի ի հայտ գալն ու աճը բերում է մնացած ճյուղերի շրջանառության նվազմանը։ Արդյունքում սվիտերների արտադրությունում 50 հազար աշխատատեղերի ստեղծումը հանգեցնում է 50 հազար աշխատատեղերի վերացմանը մնացած ճյուղերում։

 

Բայց նոր ճյուղը նկատելի է։ Մենք հեշտությամբ կարող ենք հաշվել նրանում զբաղված աշխատողներին, ներդրումների ծավալը և արտադրության շուկայական արժեքը։ Արդյունքները երևում են անզեն աչքով։ Իսկ արտադրության կրճատումները հարյուրավոր այլ ոլորտներում և 50 հազար աշխատեղերի կորուստն այդքան էլ տեսանելի չեն։ Նույնիսկ տրամաբանությամբ օժտված վիճակագիրը չի կարող կանխատեսել կորուստներն այլ ճյուղերում (քանի տղամարդ կամ կին կկորցնեն աշխատանքը յուրաքանչյուր ոլորտում, ինչպիսի կորուստներ կունենան այդ ճյուղերը) սվիտերների գների բարձրացման հետևանքով։ Քանի որ վնասները տարածվում են ամբողջ ազգային արտադրության վրա, յուրաքանչյուր ճյուղի համար դրանք կլինեն համեմատաբար փոքր։ Ոչ ոք չի կարող ասել՝ ինչպես սպառողը կծախսեր այդ 5 դոլարը, եթե նրան թույլ տային գումարը պահել իր մոտ։ Արդյունքում սպառողների գերակշիռ մեծամասնությունը վնասներ է ունենում՝ «ոչնչից» նոր ճյուղի ստեղծման պատճառով։

 

Պետք է նշել, որ նոր սակագների ներդրումը սվիտերների վրա չի բերելու այդ արտադրությունում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։ Սակագինը թույլ է տալու ամերիկյան աշխատողներին աշխատել տրիկոտաժի արտադրության արդյունաբերությունում և ստանալ միջին ամերիկյան աշխատավարձ իրենց հմտությունների համար, որպեսզի մրցակցեն այդ ոլորտում բրիտանացիների հետ։ Իրականում ներմուծման սակագնի ներդրումը չի հանգեցնելու ամերիկյան աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ ինչպես մենք արդեն տեսանք՝ չի լինելու ո՛չ զբաղվածության, ո՛չ ապրանքների նկատմամբ պահանջարկի աճ, ո՛չ էլ աշխատանքի արդյունավետության աճ։ Ավելին, սակագնի ներդրման արդյունքում աշխատանքի արդյունավետությունը նվազելու է։

 

Ահա մենք եկանք սակագնային սահմանափակումների իրական հետևանքներին։ Բոլոր ակնհայտ օգուտները ոչ միայն զրոյացվում են նվազ ակնհայտ, բայց ոչ պակաս իրական վնասներով, այլև վերածվում են զուտ ազգային կորուստների։ Չնայած դարավոր քարոզչություններին՝ սակագները նվազեցնում են աշխատավարձերի մակարդակը։

 

Եկեք մանրամասն տեսնենք՝ ինչպես է դա տեղի ունենում։ Արդեն գիտենք, որ տարբերությունը, որը սպառողները ստիպված են վճարել ապրանքի դիմաց, նվազեցնում է գումարը, որը նրանք կարող են ծախսել այլ ապրանքների վրա։ Արդյունաբերությունը զուտ շահույթ չի ունենում։ Սակայն արհեստական սահմանափակման ի հայտ գալու հետևանքով ամերիկյան աշխատուժի, կապիտալի և հողի օգտագործումը տեղաշարժվում է արդյունավետից դեպի ոչ արդյունավետը։ Այսպիսով՝ սակագնի սահմանման արդյունքում աշխատուժի և կապիտալի միջին արդյունավետությունն ընկնում է։

 

Այժմ, եթե դրան նայենք սպառողի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ նա իր փողերի դիմաց կկարողանա ավելի քիչ ապրանքներ ձեռք բերել։ Քանի որ սվիտերների և սակագներով պաշտպանված մյուս ապրանքների գներն աճելու են, նա այլևս չի կարողանալու իրեն թույլ տալ կատարել նախկին գնումները։ Սպառողի վճարունակությունը կընկնի։ Ակնհայտ է մեկ բան․ սակագները, որոնք կարող են առաջացնել աշխատավարձերի բարձրացումը մեկ պաշտպանված ճյուղում, անխուսափելիորեն նվազեցնում են իրական աշխատավարձը մնացած բոլոր ճյուղերում։

 

Սակայն մենք չպետք է ձևացնենք, որ սակագների իջեցումից կշահեն բոլորը և ոչ ոք չի պարտվի։ Ընդհանուր առմամբ, այդ իջեցումը դրական կազդի տնտեսության վրա։ Բայց որևէ մեկը պարտադիր կտուժի։ Կտուժեն այն խմբերը, որոնք նախկինում պաշտպանված էին։ Հենց այդ պատճառով էլ պետք չէ կիրառել այդպիսի գործողություններ։ Տրամաբանությունը հուշում է, որ առանձին ճյուղերի ներկայացուցիչներն ասում են ճշմարտություն՝ պնդելով, որ մաքսային սակագների չեղարկումը կհանգեցնի ձեռնարկությունների սնանկացմանը (վերջին հաշվով ժամանակավոր) և աշխատեղերի փակմանը։ Եթե աշխատողները տիրապետում են նեղ մասնագիտական հմտությունների, նրանց դժվար կլինի գտնել աշխատանք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սովորի նոր մասնագիտություններ։

 

Թարգմանությունը` Արտյոմ Աշիգովի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր