Հարկային դրույքաչափերի և հարկային արտոնությունների ազդեցությունը տնտեսության վրա

Վերջին  շրջանում  հարկային արտոնությունները դարձել են պետության մակրոտնտեսական քաղաքականության հիմնական գործիքներից։ Սակայն հարկաբյուջետային կարճաժամկետ փոփոխությունների արդյունավետության վերաբերյալ տնտեսագետները տարակարծիք են։ Տնտեսության վրա հարկային արտոնությունների ազդեցությունը որոշ տնտեսագետներ նմանեցնում են ցավազրկող դեղամիջոցի ազդեցությանը, որը մի քանի ժամ հետո անցնում է։ Նրանց կարծիքով, ի տարբերություն ցածր հարկային դրույքաչափերի, հարկային արտոնությունները ոչ միայն չեն խթանում տնտեսական աճը, այլ նաև չեն կանխում անկումը։ Դրանք պարզապես հետաձգում են անխուսափելի անկումը, իսկ երկարաժամկետում նույնիսկ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով անհավասար հնարավորություններ տնտեսվարողների համար։ Ըստ Heritage հիմնադրամի առաջատար վերլուծաբան Բ․ Րիդլի՝ հարկային արտոնություններն ավելի շատ խթանում են սպառումը, քան խնայողություններն ու ներդրումները։ Րիդլը պնդում էր, որ միայն ցածր հարկային դրույքաչափերն են ստեղծում նոր աշխատատեղեր, խթանում աշխատանքը և ավելացնում ներդրումների ծավալը՝ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Բարձր հարկային դրույքաչափերը, ընդհակառակը, զսպում են տնտեսական աճը, քանի որ աշխատելը, խնայելն ու ներդրում կատարելը դառնում են ոչ շահութաբեր: Իսկ հարկային արտոնությունները չեն խրախուսում արտադրողականությունը կամ հարստության ստեղծումը․ կարիք չկա ավելի շատ աշխատելու, խնայելու, ներդնելու կամ ինչ-որ նոր բան ստեղծելու՝ հարկային արտոնություն ստանալու համար:

 

Հարկային արտոնությունների կողմնակիցները պնդում են, որ պետությունն այս եղանակով փող է «ներարկում» տնտեսություն, ինչը խթանում է պահանջարկը, հետևաբար ավելացնում է արտադրության ծավալները: Բայց պետության կողմից տնտեսություն «ներարկված» յուրաքանչյուր դրամ տնտեսությունից հարկված կամ պարտքով վերցված գումար է և այն չի ավելացնում գնողունակությունը: Այն պարզապես վերաբաշխում է փողը մարդկանց միջև: Նույն կողմնակիցները նաև պնդում են, որ խնայողներից ծախսողներին փողի վերաբաշխումն ավելացնում է սպառումը: Սա ենթադրում է, որ տնտեսվարողներն իրենց խնայողությունները հանում են տնտեսությունից և պահում ներքնակների տակ: Իրականում գրեթե բոլոր տնտեսվարողներն իրենց խնայողությունները կա՛մ ներդրում են որևէ բիզնեսի մեջ, կա՛մ էլ ավանդադրում են: Հետևաբար, փողը ծախսվում է՝ անկախ այն հանգամանքից, թե սկզբնական շրջանում այն խնայվել է, թե՝ ոչ: Հաշվի առնելով այս իրականությունը՝ պետք է նշել, որ պետությունը պետք է սահմանափակի իր վերաբաշխող միջամտությունը և թույլ տա տնտեսվարողին ինքնուրույն որոշելու, թե ինչպես օգտագործի իր միջոցները․ օրինակ՝ նոր բնակարան գնելով, թե երեխայի կրթության մեջ ներդրում կատարելով։

 

Ստացվում է՝ ցածր հարկային դրույքաչափերը խթանում են նորի ստեղծումը, իսկ հարկային արտոնությունները պարզապես վերաբաշխում են եղածը, որի արդյունքում որոշ տնտեսվարողներ հայտնվում են շահավետ կարգավիճակում։

 

Հետհեղափոխական շրջանում ՀՀ կառավարությունը շարունակում է մեծ ծավալներով հարկային արտոնությունների տրամադրման քաղաքականությունը։ Սակայն հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է  հանրապետությունում կիրառվող հարկային արտոնությունների համակարգի վերանայումը և հարկման ընդհանուր ռեժիմից այն բոլոր բացառությունների վերացումը, որոնք աչքի են ընկնում արդյունավետության ցածր աստիճանով: Դա մի կողմից կնպաստի հարկման բազայի ընդլայնմանը և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից հարկման հորիզոնական արդյունավետության սկզբունքի ապահովմանը և համանման պայմաններում գործող տնտեսավարող սուբյեկտների համար միասնական կարգավորումների կիրառմանը: Տարիներ շարունակ հարկային արտոնություններ ստացող  կազմակերպությունների շարքում գերակշռել և գերակշռում են ՏՏ ոլորտի կազմակերպությունները։ Այն, որ մոտ 20 տարի տնտեսության գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի կազմակերպություններն այսօր էլ դեռ դիմում են կառավարությանը հարկային արտոնություն ստանալու նպատակով, արդեն իսկ կառավարության կողմից իրականացվող նման քաղաքականության անարդյունավետության ապացույցն է։

 

Իհարկե, հարկային արտոնությունների սահմանափակումն այնքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ դրանցից օգտվող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը և երկրի ներդրումային գրավչությունը կարող են վտանգվել: Ուստի շատ կարևոր է, որ այդ ամենը տեղի ունենա սահուն և հիմնավորված կերպով, ինչի համար անհրաժեշտ է նախքան որոշակի փոփոխությունների կատարումը վերլուծել գործող արտոնությունների դրական և բացասական կողմերը պետության և դրանցից օգտվող հարկատուների համար, համադրել արտոնությունների կիրառման արդյունքում առաջացած օգուտները հնարավոր վնասների հետ, գնահատել արտոնությունների կրճատման ազդեցությունը պետական բյուջեի եկամտային մասի, ներդրումային միջավայրի գրավչության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, տնտեսության մրցունակության, գնաճային ճնշումների և այլ կարևորագույն ցուցանիշների վրա:

 

ՀՀ հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևորվում է նաև գործող հարկային դրույքաչափերի օպտիմալացումը և դրանց կայունության ապահովումը, որոնք մի կողմից կպահպանեն առավելագույն չեզոքություն գործարար միջավայրի և տնտեսավարող սուբյեկտների վարքագծի փոփոխությունների նկատմամբ, մյուս կողմից թույլ կտան սահմանել հավասարակշռված, տնտեսապես հիմնավորված և տնտեսական գործունեության շահութաբերության համատեքստում ընդունելի հարկային բեռ:

 

ՀՀ կառավարության կողմից հարկային համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր։ ՀՀ ԱԺ-ի կողմից 2019թ․-ի հունիսի 25-ին ընդունվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ամենակարևոր փոփոխություններից էր եկամտային հարկի համահարթեցումը (2020թ․-ի հունվարի 1-ից եկամտային հարկի համահարթ դրույքաչափը կկազմի 23 տոկոս, որից հետո այն անընդմեջ կնվազի առաջիկա տարիներին՝ տարեկան մեկ տոկոսով՝ հասնելով մինչև 20%)։ Շահութահարկի և եկամտային հարկի դրույքաչափերը ներդաշնակեցնելու նպատակով կարևոր և անհրաժեշտ փոփոխություն էր նաև  շահութահարկի դրույքաչափի նվազեցումը (գործող 20 տոկոսի փոխարեն 2020թ․-ի հունվարի 1-ից շահութահարկի դրույքաչափը կկազմի 18 տոկոս, շահաբաժինը՝ 5 տոկոս)։ Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի ներդաշնակեցումը մի կողմից նպաստում է ֆիզիկական անձանց կողմից տնօրինվող եկամուտների և սպառման ծավալների ավելացմանը, աղքատության մակարդակի կրճատմանը և զբաղվածության ընդլայնմանը, մյուս կողմից՝ իրական աշխատավարձերի հայտարարագրմանը և հարկային եկամուտների արտահոսքի աղբյուրների կրճատմանը: Խնդիրն այն է, որ ներկայումս գործող դրույքաչափերի պայմաններում հարկ վճարողները շատ հաճախ թերհայտարարագրում են իրենց կողմից վճարվող աշխատավարձի մեծությունները և հայտարարագրում հարկվող շահույթի առավել բարձր մակարդակ՝ այդպիսով խուսափելով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պատասխանատվությունից:

 

Հետևապես, հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների որոշումների կայացման վրա և նրանց վարքագծի փոփոխությունների նկատմամբ առավելագույն չեզոքությունը պահպանելու կարևորությունը՝ ՀՀ կառավարությունը հետագա տարիների ընթացքում եկամտային հարկի դրույքաչափի փոփոխության դեպքում պետք է նույն համամասնությամբ վերանայի շահութահարկի դրույքաչափը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր