Կոտրված ապակին

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Հաճախ ափսոսանքով նշում են, որ վատ տնտեսագետներն իրենց սխալն ավելի լավ են ներկայացնում հասարակությանը, քան լավ տնտեսագետները՝ իրենց ճշմարտությունը։ Սրա պատճառն այն է, որ վատ տնտեսագետները սովորաբար թերի ճշմարտություններ են բարբառում՝ խոսելով առաջարկվող միջոցների անմիջական արդյունքի կամ միայն մեկ խմբի վրա դրա ազդեցության մասին։ Ուստի կա ընդամենը մեկ ելք՝ լրացնել եւ շտկել ճշմարտության մի կեսը մյուս կեսով։

 

Սրանով, սակայն, դասը սերտած չենք լինի, իսկ ընթացիկ մոլորությունները կշարունակեն մնալ չճանաչված, քանի դեռ հարցի երկու կողմը չենք մեկնել անհրաժեշտ օրինակներով։ Սկսենք հնարավոր պարզագույն օրինակից եւ, Բաստյային հետեւելով, խոսենք կոտրված ապակուց։

 

Դիցուք, փողոցային մի երեխա աղյուսով խփում-ջարդում է հացի կրպակի պատուհանը։ Հացթուխը գազազած դուրս է վազում փողոց, բայց տղան արդեն թողել-փախել է։ Անշուշտ, տեղում անմիջապես հավաքվում է փոքրիկ ամբոխ, մարդիկ լուռ բավարարությամբ կանգնած նայում են կոտրված պատուհանից այն կողմ երեւացող հացի ու կարկանդակի շարքերին։ Որոշ ժամանակ անց, ամբոխի ներսում փիլիսոփայական դիտարկումների ու եզրահանգումների կարիք է զարթնում, եւ մի քանիսը վստահաբար հիշեցնում են հացթուխին ու մյուսներին, որ ամեն մի դժբախտություն, ինչ էլ լինի, ունի իր դրական կողմը, եւ տվյալ դեպքում ապակեգործն աշխատանք կունենա։ Արտահայտվելով՝ միտքը սկսում է զարգանալ ու խորանալ։ Ի՞նչ կարժենա նոր ապակին։ Հիսուն դոլա՞ր։ Ահագին է։ Բայց դե, ի վերջո, եթե պատուհանները երբեք չկոտրվեին, ի՞նչ կլիներ ապակեգործի վիճակը։ Եւ շղթան ահա սկսում է ծավալվել ու ծավալվել։ Ապակեգործը հիսուն դոլար ավելին կունենա ծախսելու, մյուս վաճառականներն իրենց հերթին նույնքան ավելին կշահեն, եւ այսպես շարունակ մինչեւ անվերջություն։ Կոտրված պատուհանը վաստակ ու զբաղվածություն կստեղծի մարդկանց ավելի ու ավելի ընդլայնվող շրջանակի համար։ Արդյունքում, տրամաբանական եզրակացությունը (եթե մարդիկ իհարկե հասնեն դրան) դառնում է այն, որ ապակին կոտրած փողոցային տղան բոլորովին էլ հանրային սպառնալիք չէ, այլ հակառակը՝ մարդկության բարերար։

 

Իսկ այժմ մեկ այլ հայացք նետենք տեղի ունեցածին։ Ամբոխի սկզբնական եզրակացությունը, իհարկե, ճիշտ է։ Առաջին հերթին, այս փոքրիկ վնասարարությունն ինչ-որ մի ապակեգործի կապահովի հավելյալ զբաղվածությամբ, այնինչ ապակեգործն ինքն ավելին չի դժբախտանա՝ լսելով տեղի ունեցածի մասին, քան դագաղագործը՝ մեկնումեկի մահվամբ։ Մինչդեռ, սրանով խանութպանը զրկվում է այն հիսուն դոլարից, որը մտադրվել էր ծախսել նոր կոստյումի վրա։ Քանի որ նա հիմա կոտրված ապակի ունի փոխելու, ստիպված առժամանակ մնալու է առանց կոստյումի (կամ մեկ այլ համարժեք պերճանքի կամ անհրաժեշտության)։ Անվնաս պատուհան եւ հիսուն դոլար ունենալու փոխարեն նա հիմա ունի ընդամենը պատուհան։ Կամ, քանի որ մեր հացթուխը պատրաստվում էր կոստյումը գնել նույն կեսօրին, կոստյում ու պատուհան ունենալու փոխարեն պիտի բավարարվի պատուհանով, առանց կոստյումի։ Համարելով նրան հանրության մի մասնիկը՝ պիտի եզրակացնենք ուրեմն, որ հանրությունը կորցրել է նոր կոստյում, որը գոյություն կստանար հակառակ դեպքում, եւ աղքատացել այդ չափով։

 

Կարճ ասած՝ ապակեգործի շահը դերձակի նույնքան կորուստն է։ Չի ավելացել եւ ո՛չ մի նոր «զբաղվածություն»։ Փաստորեն, մարդիկ մտածեցին գործարքի միայն երկու կողմի՝ հացթուխի եւ ապակեգործի մասին՝ իսպառ մոռացության մատնելով երրորդ կողմը՝ դերձակին։ Իսկ մոռանալու պատճառը սոսկ մեկն է՝ նա երբեք արդեն չի հայտնվելու ասպարեզում։ Պատահարից հետո մեկ-երկու օր նրանք դեռ կնկատեն նոր պատուհանը, բայց երբեւիցե չեն տեսնի հավելյալ կոստյումը, քանի որ դա չի կարվի։ Ուստի, տեսանելի է միայն այն, ինչ անմիջականորեն երեւում է աչքին։

 

Կոտրված պատուհանի մասին՝ այսքանը։ Տարրական մոլորություն եւ ուրիշ ոչինչ։ Թվում է, թե ակնթարթ անգամ մտածելուց հետո յուրաքանչյուրը գլխի կընկներ ու կխուսափեր դրանից։ Այնինչ, կոտրված ապակու մոլորությունը, հազար ու մի շղարշի ներքո, ամենահարատեւն է տնտեսագիտության պատմության մեջ եւ ներկայումս սաստկացել է առավել, քան երբեւէ անցյալում։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր