2019-07-01

15 փաստարկ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեմ

ՀՀ Կառավարությունը սույն թվականի հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը։

 

Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և դրա շուրջ առաջացած քննարկումները՝ ներկայացնում ենք procon.org կայքում հրապարակված «Նվազագույն աշխատավարձ․ դեմ և կողմ» հոդվածից հատված, որտեղ հիմնավոր ներկայացված է նվազագույն աշխատավարձի բարձրացման դեմ 15 փաստարկ։

 

1․ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը գործատուներին կստիպի կրճատել աշխատողներին՝ բարձրացնելով գործազրկության մակարդակը։

 

ԱՄՆ-ի Բյուջետային կարգավորման գրասենյակի կանխատեսումների համաձայն՝ եթե նվազագույն աշխատավարձը 7.25 դոլարից բարձրանա 10.1 դոլար յուրաքանչյուր աշխատանքային ժամվա համար, ապա դա կտանի մոտ 500 000 աշխատատեղերի կրճատմանը։ Հարցմանը մասնակցած 1 213 գործատուների 38 տոկոսը, ովքեր աշխատողներին վճարում են նվազագույն աշխատավարձի չափով, նշել է, որ նվազագույն շեմի բարձրացման դեպքում կկրճատեն իրենց աշխատողներին։ Իսկ նրանց 54 տոկոսը նշել է, որ փոփոխության դեպքում կնվազեցնի աշխատող վարձելու մակարդակը։
Տնտեսական վերլուծությունների Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի կանխատեսումներով նվազագույն աշխատավարձի՝ մինչև 15 դոլար բարձրացումը կհանգեցնի մասնավոր հատվածում 15 270 աշխատողների կրճատման։

2014թ․-ին պրոֆեսոր Սթիվ Հենկը, ուսումնասիրելով Եվրոպական միության 21 երկրները, որտեղ գոյություն ունի նվազագույն աշխատավարձի մասին օրենք, պարզել է, որ այդ երկրներում գործազրկության մակարդակը միջինում կազմում է 11.8 տոկոս՝ 1/3-ով ավելի, քան եվրոպական յոթ այն երկրներում (միջինը 7.9 տոկոս), որտեղ գոյություն չունի նվազագույն աշխատավարձի մասին օրենսդրական կարգավորում ։

 

2․ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի աղքատության ավելացմանը։

 

Ինչպես նշում է պրոֆեսոր Ջ․ Ռեյսմանը, որքան բարձր է աշխատավարձերի մակարդակը, այնքան բարձր են ապրանքների գները, իսկ որքան բարձր են ապրանքների գները, այնքան քիչ է գնվող ապրանքների քանակը։

Որոշ տնտեսագետներ պնդում են, որ աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրի աղքատ տնտեսությունների ընդհանուր մակարդակի վրա, նույնիսկ եթե նրանցից ոմանք չկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ զուտ վնասը կլինի ավելի մեծ՝ կապված որոշ աղքատ այլ տնտեսությունների աշխատանքի կորստի հետ։

 

3. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կխոչընդոտի ձեռնարկատիրական գործունեությանը և կհանգեցնի որոշ կազմակերպությունների փակմանը:

 

Gallup.com վերլուծական կենտրոնի տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ում փոքր ձեռնարկությունների սեփականատերերի 60 տոկոսի կարծիքով աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն ամենաշատը կվնասի փոքր ձեռնարկատիրությանը:
«Սպիտակ ամրոց» արագ սննդի ցանցի փոխտնօրեն Ջ. Ռիչարդսոնն ասել է, որ կազմակերպությունը ստիպված կլինի փակել իր խանութների կեսը՝ առանց աշխատանքի թողնելով հազարավոր աշխատողների, եթե նվազագույն աշխատավարձի շեմը բարձրանա:
Forbes-ը հաղորդում է, որ նվազագույն աշխատավարձի աճը հանգեցրել է մի քանի Wal-Mart խանութների փակվելուն և նոր, խոստացված խանութների բացվելը չեղյալ հայտարարելուն:

 

4. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի սպառողական ապրանքների գների բարձրացմանը:

 

Չիկագոյի Դաշնային պահուստային բանկը 2013թ.-ի իր հրապարակման մեջ նշում է, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, ապա արագ սննդի ռեստորաններն աշխատուժի թանկացման ծախսը կփոխհատուցեն սպառողներից, և այդպես կվարվի կազմակերպությունների մեծամասնությունը:
Պերդուի համալսարանի 2015թ.-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արագ սննդի ռեստորանների աշխատողների աշխատավարձի բարձրացումը մինչև 15 դոլար կամ 22 դոլար մեկ ժամի դիմաց, կհանգեցնի գների համապատասխանաբար 4.3 և 25 տոկոսով բարձրացման, կամ արտադրության ծավալների 12-ից 70 տոկոսով կրճատման: Հետազոտողները նշում էին, որ այդ դեպքում «բուրգերը կլինի շատ ավելի փոքր»:
NBC News-ը հայտարարեց, որ մեկ բաժակ սուրճը թանկացավ 10-ից 20 տոկոսով այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայում նվազագույն աշխատավարձը բարձրացավ 36 տոկոսով: Չիկագոյում նույնպես նվազագույն աշխատավարձի աճը հանգեցրեց սուրճի գների բարձրացմանը:
Ալբերտա հյուրանոցը հայտարարել է, որ նվազագույն աշխատավարձի հանկարծակի և զգալի բարձրացումը կհանգեցնի սննդի, ըմպելիքների, հյուրասենյակների և հանդիպման սրահների վճարների թանկացմանը:

 

5. Դեռահասներն ու երիտասարդները կարող են կորցնել իրենց աշխատանքը նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում:

 

Նվազագույն աշխատավարձով աշխատողների մեծամասնությունը երիտասարդներ են: Pew հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ 16-ից 24 տարեկանները կազմում են նվազագույն աշխատավարձ ստացողների 50.4 տոկոսը, իսկ ընդհանուր զբաղվածների՝ 13.7 տոկոսը: Նվազագույն աշխատավարձ ստացողների 24 տոկոսը դեռահասներ են:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մ. Ռուզուն 2014թ.-ին գրեց հոդված այն մասին, որ նվազագույն աշխատավարձի գոյությունը կործանարար ազդեցություն է ունենում դեռահասների վրա, որովհետև գործատուները չեն ցանկանում վճարել ավելի բարձր աշխատավարձ առանց հմտությունների և փորձի աշխատողներին:
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Բ. Մուլիգանը հայտարարեց, որ 2009թ.-ի հուլիսին նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում դեռահասների զբաղվածության ինդեքսը կտրուկ նվազել է. անկումը 3 ամսվա ընթացքում կազմել է մոտ 8 տոկոս, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա անկումը կազմել էր 8 տոկոս:
Տնտեսագիտության դոկտորներ Թ. Մրոզի և Թ. Սավեյջի ուսումնասիրության համաձայն՝ վաղ տարիքում գործազրկության զգացողություն ունեցողները հետո երկար տարիներ ավելի ցածր եկամուտ են ունենում և նրանց մոտ գործազուրկ դառնալու հավանականությունն ավելի բարձր է լինում:

 

6. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կվնասի ցածր որակավորում և հմտություններ ունեցող աշխատողներին:

 

Գործատուի տեսանկյունից մարդիկ, ովքեր ունեն շատ ցածր հմտություններ, չեն կարող ստանալ բարձր աշխատավարձ: Տնտեսագիտության դոկտոր Ջ. Դորնը պարզել է, որ նվազագույն աշխատավարձի 10 տոկոս աճը կարճաժամկետում հանգեցնում է ցածր հմտություններ ունեցող աշխատողների զբաղվածության 1-ից 3 տոկոս, իսկ երկարաժամկետում ՝ ավելի մեծ չափով կրճատման:
Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջ. Ռեյսմանի՝ եթե նվազագույն աշխատավարձը 7.25 դոլարից բարձրացվի 10.10 դոլար, ապա այն աշխատողները, ովքեր նախկինում իրենց կարողություններին համապատասխան ստանում էին մեկ աշխատանքային ժամվա համար 8, 9 կամ 10 դոլար, կկորցնեն իրենց աշխատանքը:

 

7. Նվազագույն աշխատավարձի առկայությունը սահմանափակում է մարդկանց՝ առաջ գնալու և իրենց կարողությունները կատարելագործելու ցանկությունը:

 

Տնտեսագետ Դ․ Բուդրոն բացատրում է, որ նվազագույն աշխատավարձը խոչընդոտում է զբաղվածների առաջին աստիճանի ձևավորմանը, և հենց այդ նվազագույն չափով վարձատրվող առաջին աստիճանն է ապահովում փորձ և հմտություններ՝ հաջորդ աստիճանին անցնելու և կյանքի որակը բարձրացնելու համար։
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ս․ Զիմերմանը նշել է, որ նվազագույն աշխատավարձի մասին օրենքն աշխատաշուկայում խիստ պահանջներ է ստեղծում մարդկանց՝ տնտեսական սանդուղքով առաջ գնալու համար։ Այդպիսի պահանջները կրճատում են աշխատողների շարժունակությունը և կարող են ընդհանրապես սահմանափակել նրանց առաջընթացը։

 

8. Եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, ապա կազմակերպությունները միտված կլինեն ավելի շատ ռոբոտներ և ավտոմատացված համակարգեր օգտագործել՝ մարդկային աշխատուժը փոխարինելու համար:

 

Եթե կազմակերպությունները հնարավորություն չունեն ավելի բարձր վճարել ցածր որակավորում ունեցող աշխատողներին, ապա նրանք կնախընտրեն ավտոմատացնել իրենց գործունեությունը։ Օքսֆորդի համալսարանի տնտեսագետներ Կ․ Ֆրեյը և Մ․ Օսբրոնը 2013թ․-ի իրենց ուսումնասիրության մեջ նշում են, որ ռոբոտներն արդեն կատարում են շատ հեշտ առաջադրանքներ, ինչպիսիք են հատակների և գորգերի լվացումը, մարգագետինների հնձումը, վակումային մաքրումը և այլն, և որ նոր ռոբոտները կարող են իրականացնել ավելի բարդ առաջադրանքներ, ինչպիսիք են սննդի պատրաստումը, ծերերի խնամքը, առողջության մասին հոգ տանելը և այլն։ Ըստ Washington Post -ի հետազոտության՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում շատ ռեստորանային ցանցեր գտնում են մարդկային աշխատուժը փոխարինելու տարբեր ինժեներական լուծումներ՝ սպառնալով առանց աշխատանք թողնել արտադրական ոլորտում աշխատող 2.4 միլիոն սպասարկող աշխատողների, մոտ 3 միլիոն խոհարարների և ավելի քան 3.3 միլիոն գանձապահների։

 

9. Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անհամաչափ կվնասի երկրի ամենաաղքատ շրջանները:

 

Միսիսիպիում, որտեղ կյանքի արժեքը և եկամուտների մակարդակը բավականին ցածր են, նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում գործատուները ստիպված կլինեն համեմատաբար ավելի շատ վճարել իրենց նվազագույն աշխատավարձով աշխատողներին, քան ավելի հարուստ շրջանների գործատուները։ Նրանք աշխատուժի գծով ծախսը չեն կարող ծածկել գների բարձրացմամբ, քանի որ սպառողները հնարավորություն չեն ունենա գնել նրանց ապրանքները։
Մի շարք տնտեսագետների կարծիքով այս երևույթը կարող է աղետալի լինել աշխարհի փոքր համայնքների համար։

 

10. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի բնակարանների գների թանկացմանը:

 

Լոս Անջելեսի նման քաղաքներում, որտեղ բնակարանների առաջարկը սահմանափակ է, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, առանց բնակարանային ֆոնդն ընդլայնելու, կհանգեցնի վարձավճարների թանկացմանը, քանի որ 700 000 նվազագույն աշխատավարձ ստացողներն ավելի շատ գումար կունենան մրցակցելու նույն բնակարանը վարձելու համար։ Լոս Անջելեսի բլոգերներից մեկի գնահատականներով ՝ եթե նվազագույն աշխատավարձը մեկ ժամվա համար դառնա 15 դոլար, ապա բնակարանների ամսական վարձավճարները կթանկանան 173 դոլարով։
Landlordology.com-ի հիմնադիր Լ․ Հոլլը նշում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը հանգեցնում է գնողունակության ժամանակավոր մեծացմանը․ սեփականատերերը բարձրացնում են վարձավճարները, որովհետև վարձակալները պատրաստ են և կարող են վճարել ավելին։

 

11. Նվազագույն աշխատավարձի չափը պետք է որոշի ոչ թե պետությունը, այլ՝ շուկան:

 

Փոքր բիզնեսի ցանցերի հետազոտությունները փաստում են, որ փոքր ձեռնարկությունների 82 տոկոսը համամիտ է, որ պետությունը չպետք է սահմանի աշխատավարձի մակարդակը։ Տնտեսագետ Փ․ Բեյլանդի կարծիքով աշխատավարձի նվազագույն շեմի սահմանումը խախտում է շուկայի հավասարակշռությունը և խոչընդոտում է նոր աշխատատեղեր ստեղծելուն։ Նա պնդում է, որ աշխատավարձերի մեծությունները պետք է որոշվեն ազատ շուկայական հարաբերություններում՝ պայմանավորված կատարվող աշխատանքի արժեքով, ինչը հնարավորություն կտա գործատուներին վարձել այնքան աշխատողներ, որքան անհրաժեշտ է։ Տնտեսագիտության դոկտոր Մ․ Փերիի կարծիքով կառավարության կողմից հաստատված նվազագույն աշխատավարձը միշտ եղել է կամայական և երբեք չի ունեցել տնտեսագիտական հիմնավորվածություն՝ կապված ծախս-օգուտ վերլուծության հետ։ Շուկայում ձևավորված աշխատավարձերը մեծացնում են ցածր որակավորում և հմտություններ ունեցող աշխատողների աշխատանքային հնարավորությունները, կազմակերպությունների շահույթը և իջեցնում ապրանքների ու ծառայությունների գները։

 

12. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կրճատում է աշխատողների օգուտները և բարձրացնում հարկային պարտավորությունները:

 

Հերիթեյջ հիմնադրամի վերլուծաբան Ջ․ Շերքի կարծիքով միայնակ մոր համար, ով աշխատում է լրիվ դրույքով և ստանում է նվազագույն 7.25 դոլար աշխատավարձ 1 աշխատանքային ժամի համար (ամսական 260 դոլարից ավել), ավելի վատ կլինի, եթե նվազագույն աշխատավարձի շեմը բարձրանա մինչև 10.10 դոլար։ Նրա անվանական աշխատավարձը 494 դոլարով կբարձրանա, սակայն միաժամանակ նա կկորցնի 88 դոլար՝ սննդի կտրոնի և 528 դոլար երեխայի նպաստի համար, ինչպես նաև 71 դոլար՝ կապված հարկային պարտավորությունների ավելացմամբ:
Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ք․ Հարվեյի կողմից իրականացված 400 ֆինանսական ընկերությունների ուսումնասիրությունների՝ ֆինանսական տնօրենների 40 տոկոսը նշել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում իրենք կկրճատեն աշխատողների պարգևավճարները։

 

13․ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կրճատում է աշակերտների՝ ավագ դպրոց հաճախելիությունը և ավելացնում դպրոցից դուրս գալու ցուցանիշը:

 

Տնտեսագիտության դոկտոր Մ․ Փերիի կարծիքով նվազագույն աշխատավարձի բարձր շեմի գրավչությունը կկրճատի սահմանափակ կարողություններ ունեցող աշակերտների դպրոց հաճախելու շահագրգռվածությունը, ովքեր հետո երկար տարիներ կունենան ավելի ցածր աշխատավարձեր, քանի որ դպրոցը չավարտելու պատճառով աշխատանքում առաջխաղացման հնարավորություն չեն ունենա։
Տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամերիկյան ամսագրում 2009թ․-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ Մերիլանդում իրական աշխատավարձի նվազագույն շեմի 25 ցենտով բարձրացմամբ է պայմանավորված իսպանացի աշակերտների՝ դպրոցից դուրս գալու 0.55 տոկոս աճը։
2005թ․-ին Կորնելի համալսարանի կողմից հրապարակված հոդվածում նշվում է, որ ցածր որակավորում ունեցող աշխատողների եկամուտների 10 տոկոս աճը երկարաժամկետում 5-ից 7 տոկոսով նվազեցնում է ավագ դպրոց աշակերտների հաճախելիությունը։

 

14. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կդրդի կազմակերպություններին դիմելու աշխատուժի աութսորսինգի ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներից։

 

Վիճակագրության գիտահետազոտական ինստիտուտի համաձայն՝ ԱՄՆ-ի 2 382 000 աշխատողներ աութսորսինգով են։ Այդ կազմակերպությունների 44 տոկոսը նշել է, որ նման եղանակով նրանք նվազեցրել են իրենց ծախսերը։ Ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ք․ Հարվեյի կողմից իրականացված ամերիկյան 400 ֆինանսական ընկերությունների ուսումնասիրության՝ այդ ընկերությունների ֆինանսական գծով տնօրենների 70 տոկոսը նշել է, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, ապա իրենք կընդլայնեն իրենց աութսորսինգի մասշտաբները։

 

15. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհանգեցնի հանցագործությունների թվի աճին:

 

Բոսթոնի քոլեջի տնտեսագետների ուսումնասիրության համաձայն՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում զբաղվածության մակարդակը կկրճատվի, ինչի արդյունքում գողությունները, թմրանյութերի վաճառքը և ծանր հանցագործությունները կավելանան։ Նրանց ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում 14-ից 30 տարեկանների շրջանում հանցագործությունների քանակը կավելանա 1.9 տոկոսային կետով։

 

Թարգմանությունը՝ Լուսինե Մուրադյանի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր